RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական

Սերիական մարդասպան-ոստիկանն ընտրում էր միայն անպաշտպան կանանց
 


 


   Աղբյուրը

Մոսկվայի մարզային դատարանը ուրբաթ օրը ցմահ ազատազրկման է դատապարտել ճանապարհային ոստիկանության նախկին սպային: Ռուսլան Էլմուրատովի գործը, ով 2011թ.-ի սեպտեմբերին իրավապահ մարմիններից հեռացվել էր երեք նկատողություններից հետո, դատարանում աննախադեպ են անվանել: Այն փաստը, որ իրավապահ մարմինների սպան վերածվել էր սերիական մարդասպանի և իր զոհերին ընտրում էր բացառապես անպաշտպան կանանց շարքերից, վրդովեցրել է անգամ հանցագործ աշխարհի հետ շփվող փորձառու իրավապահներին:

Նախկին կապիտանն ավտոմեքենաների վաճառքի հայտարարություններ էր փնտրում, սակայն դա անում էր միայն մեկ նպատակով՝ սպանել արտասահմանյան մեքենայի տիրուհուն, այնուհետև՝ վաճառել նրա ավտոմեքենան: Հանցագործը սև ցուցակ ուներ, որտեղ անուններ նշված չէին. ապագա զոհերը գրանցված էին ավտոմեքենաների մակնիշների և դրանց արժեքների միջոցով:

Ցուցակում առնվազն 10 մեքենա էր նշված, սակայն Էլմուրատովը հասցրել էր հարձակվել միայն երկուսի տերերի վրա: Առաջին զոհը դարձել էր «BMW»-ի սեփականատեր, բուժքույր Յուլիա Մորգունովան: Նրա հետ մարդասպանը հանդիպել է 2012թ.-ի մայիսին Մոսկվայում: Աղջիկը համաձայնել է գալ ամայի տարածքում գտնվող ավտոտնակների մոտ: Այնտեղ Էլմուրատովը կրակել է աղջկա գլխին և հեռացել աղջկա մեքենայով: Յուլիան երկար ժամանակ մնացել է կոմայի մեջ, սակայն ողջ է մնացել: Այժմ նա հաշմանդամ է:

Դրանից հետո նախկին ոստիկանը պայմանավորվել է հանդիպել 26-ամյա Տատյանա Բուզինայի հետ, ով ցանկանում էր վաճառել իր «Տոյոտա RAV 4»-ը: Նրան Էլմուրատովը սպանել է «Շերեմետյևո» օդանավակայանի շրջանում: Հանցագործին չի կանգնեցրել անգամ այն հանգամանքը, որ կինը հղի է եղել, թեև դա երևացել է անզեն աչքով:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (10.08.18) | Հեղինակ: Աղբյուրը
Դիտումներ: 283 | Տեգեր: ընտրում, սերիական, մարդասպան-ոստիկանն, Էր, անպաշտպան, Կանանց, Միայն | - Վարկանիշ -: 0.0/0