RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական

Ռուսաստանում հայ ոստիկանը հաշված րոպեների ընթացքում գտել է կորած աղջնակին
 


 


   news.am

Անցած կիրակի Օմսկում հայազգի ռուսաստանցի ոստիկան Արման Կարապետյանը հաշված րոպեների ընթացքում գտել է կորած 8-ամյա աղջնակին, ինչով արժանացել է ղեկավարության եւ երեխայի մոր շնորհակալությանը, հայտնում են ՌԴ ՆԳՆ Օմսկի վարչության մամուլի ծառայությունից:

Անմիջապես դեպքի վայր է ուղարկվել օպերատիվ-հետաքննչական խումբ, անչափահասների հարցերով տեսուչը:

Ոստիկանները նախապես պարզել են, որ դիմողը երեխային թողել է իր քրոջ մոտ, իսկ ինքը կարճ ժամանակով աշխատանքի է գնացել: Երբ կինը եկել է դստեր հետեւից, նա փողոցում զբոսնում էր, սակայն ո՛չ շենքի, ո՛չ հարեւան  բակում չկար: Կանայք անհապաղ դիմել են ոստիկանների օգնությանը:

Մինչ աշխատակիցներից ոմանք հարցուփորձ էին անում մորը, պարզում ականատեսներին, օպերլիազոր Արման Կարապետյանը, ունենալով երեխայի նշանները, սկսել է ստուգել մերձակա բակերը: Դրանցից մեկում էլ նա գտել է աղջնակին, որը ճոճանակի վրա ճոճվում էր: Ոստիկանությանը դիմելուց մինչեւ 8-ամյա աղջկան գտնելը 25 րոպե է տեւել:Ներկայումս երեխան մոր մոտ է, նրա մոտ ամեն ինչ նորմալ է:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (19.02.18) | Հեղինակ: news.am
Դիտումներ: 236 | Տեգեր: րոպեների, գտել, աղջնակին, ոստիկանը, հաշված, ընթացքում, Ռուսաստանում, կորած, Հայ | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |