Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական

Քրեական հեղինակությունը պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ չի արձակվի. դատարանը մերժեց
 

 


   Փաստինֆո

2016թ. նոյեմբերի 13-ին Շենգավիթում «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով ամբաստանվող քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանին պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը դատարանը քիչ առաջ մերժեց:

Բանն այն է, որ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը և «Ծառուկյան դաշինքի» 9 պատգամավոր քրեական աշխարհում հայտնի Նորատուսցի Ալիկին՝ նույն ինքը Ալիկ Բանդուրյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել:

«Ծառուկյան դաշինքի» պատգամավորներից քրեական հեղինակության համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել Արարատ Զուրաբյանը, Արթուր Մանուկյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահան Հայրապետյանը, Դավիթ Մանուկյանը, Հրանտ Մադաթյանը, Մերուժան Սիմոնյանը, Տիգրան Ստեփանյանը և Արայիկ Աղաբաբյանը: Պատգամավորները երաշխավորել էին, որ ազատության մեջ մնալու դեպքում Բանդուրյանը պատշաճ վարքագիծ կդրսևորի և չի խոչընդոտի գործի քննությանը, վարույթն իրականացնող մարմնից չի թաքնվի:

Եվ եթե դատարանը բավարարեր և Բանդուրյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեր անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց, ապա պատգամավորներից յուրաքանչյուրը պետք է դատարանի դեպոզիտ հաշվին վճարեր 500 000 ՀՀ դրամ:
Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ներկայացնելով միջնորդությունը ևս մեկ անգամ դատարանի ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի և դատարան է բերվում սայլակով՝ չհարմարեցված մեքենայով:

Միջնորդության վերաբերյալ առարկությամբ էր հանդես եկել դատախազ Գևորգ Գևորգյանը, պնդելով, որ Բանդուրյանին կալանքի տակ պահելու հիմքերը չեն վերացել, բացի այդ գործում առկա են տվյալներ այն մասին, թե Բանդուրյանն արդեն իսկ փորձել է ապօրինի ազդեցություն գործադրել մեկ այլ ամբաստանյալի՝ Պետրոս Իսրայելյանի, իսկ վերջինիս միջոցով էլ գործով վկաների նկատմամբ:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով դատարանը մերժեց միջնորդությունը:



Տարածել...
 

Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: 06.06.18 | Հեղինակ: Փաստինֆո

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (06.06.18) | Հեղինակ: Փաստինֆո
Դիտումներ: 538 | Տեգեր: դատարանը, հեղինակությունը, չի, քրեական, պատգամավորների, անձնական, մերժեց, ազատ, արձակվի., երաշխավորությամբ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...