Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 23.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական


Պատերազմ քրեական աշխարհի դեմ. Հայաստանից արտաքսվել են 8 «օրենքով գող»
 
 
Загрузка...


Լուրեր.com-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը այսօր որոշում է կայացրել Հայաստանից արտաքսել թվով 8 «օրենքով գող»-ի:

Մեր աղբյուրը նշեց, որ արդեն մի քանի ժամ է, գողական աշխարհը կոլապսի մեջ է: Քրեական աշխարհի պարագլուխները փորձել են իրենց կապերով ազդել առաջիկա ընտրությունների ելքի վրա, գաղտնի հավաքներ են կազմակերպել, որը չի վրիպել հատուկ ծառայությունների ուշադրությունից։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ իրավապահները Հայաստանից երրորդ երկիր էին արտաքսել օրենքով գողեր՝ 51-ամյա Ալեքսանդր Մակարյանին՝ մականունը Ալո, և 37-ամյա Նորայր Փիլոյանին՝ մականունը Քոնչ: Քոնչը, սակայն, կրկին վերադարձել էր Հայաստան:

Եվ այսպես, Հայաստանը ժամեր անց կլքեն «օրենքով գողեր» (գրում ենք միայն մականունները, որոնցով նրանք հայտնի են հանրությանը) «Խոյի տղա Աֆոն», «Օշականցի Գևորիկը», «Մանեթի տղա Սամոն», «Մասիվցի Անդոն», «Ժիրոն», «Գորիսեցի Արտեմը», «Լեննականցի Սուրոն», «Լեննականցի Արտյոմը»: Ինչպես նաև Քոնչ մականունով Նորայր Փիլոյանը, որը կրկին վերադարձել էր Հայաստան:

Պետք է նշենք, որ սա կարող է լուրջ ընդհարումներ առաջ բերել քրեական աշխարհում: Ըստ տեղեկությունների՝ չի բացառվում, որ կարող է սկսվել անարխիա, և իրավապահները հատուկ հսկողություն են սահմանել «օրենքով գողեր»-ի հետ անմիջական կապ ունեցող բոլոր հեղինակությունների, այսպես ասած՝ «աֆտարիտետների» վրա:

ՀՀ ոստիկանությունից տեղեկությունները ճշտել չհաջողվեց:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (14.09.16) | Հեղինակ: Լուրեր.com W
Դիտումներ: 337 | Տեգեր: Հայաստանից, Են, արտաքսվել, պատերազմ, դեմ., քրեական, «Օրենքով, ԱՇԽԱՐՀԻ, գող» | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...