Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական


Ոստիկանությունը մարմնավաճառների հետ «հավատում եմ-չեմ հավատում» է խաղում
 
 


   

«Ոմանք համարում են, որ սոցիալական պայմաններն են պատճառը, ոմանք՝ մարդաբանական բնույթից է կախված: Սակայն ես չեմ տեսել որեւէ մարմնավաճառ, որ այլ աշխատանք գտնելու դեպքում թողնի մարմնավաճառությունը»,- ասում է Արա Սրապյանը:

Մաշկաբանության եւ սեռավարակների բժշկագիտական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչ Գուրգեն Փորսուղյանի կարծիքով՝ իրենց մոտ ուսումնասիրվող մարմնավաճառների 60%-ի մոտ հայտնաբերվում են սեռավարակներ, բայց վերջին տարիներին մարմնավաճառները հիմնականում իրենց մոտ ունենում են պահպանակներ: Տարեկան կենտրոն դիմած մարմնավաճառների շրջանում 2-3-ի մոտ հայտնաբերվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ:

Տեղամասային տեսուչը առնվազն ամիսը մեկ անգամ պետք է հանդիպի մարմնավաճառների հետ, փորձի համոզել նրանց հետ կանգնել այդ աշխատանքից, հնարավորության դեպքում աշխատանքով ապահովի.«Արդյունավետությունը բարձր չէ, բայց եղել են նախադեպեր, որ հնարավոր է եղել հետ պահել նրանց, հիմնականում չեն համաձայնվում աշխատել այն աշխատանքով, որը որ առաջարկվում է»: Ա. Սրապյանը նաեւ նշել է, որ իրենք իրավունք ունեն մանրավաճառության կասկածանքով անձ ձերբակալել, ու եթե պարզվի, որ մարմնավաճառ են, ենթարկվում են միայն վարչական տույժի:

Ոստիկանների կողմից հայտնաբերված մարմնավաճառները նաեւ տարվում էին բժշկի՝ հետազոտման: Դա արվում էր պետպատվերի շրջանակներում: Սակայն հոկտեմբերի 1-ից մարմնավաճառները իրենց հետազոտման համար իրենք պետք է վճարեն ու հետազոտության արդյունքը ներկայացնեն ոստիկանություն: «Նրանք գումար են աշխատում, ու պետք է նաեւ իրենց առողջության համար գումար ծախսեն: Ոչ ոք պարտք չէ նրանց»,- ասել է բժիշկը:

 

* * *

 

Մեր ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկ բաժնի հատուկ-կարեւոր հանձնարարությունների գծով ավագ տեսուչ Արա Սրապյանը մարմնավաճառների նկատմամբ վերահսկողության առումով հայտնել է. «Oրենքի տեսանկյունից ոստիկաններն իրավասու են վերահսկողական աշխատանքներ իրականացնել, սակայն ամբողջ ընթացքում մարմնավաճառներով զբաղվելն անհնար է»: Նա նշել է, որ օրենքում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, եւ այսօր ոստիկաններն իրավասու են վերահսկողություն անել մարմնավաճառների նկատմամբ, եւ վերահսկողությունն էլ հիմնականում միայն փողոցային մարմնավաճառների նկատմամբ է:

Ըստ Ա. Սրապյանի, բաժնում այդ պահին հաշվառված էր 240 մարմնավաճառ, սակայն, ըստ ոչ պաշտոնական տվյալների, այդ թիվը գերազանցում է 300-ի սահմանը: 2011թ. այդ թիվը 217 էր, իսկ 2010թ.՝ 257: Տեղեկություն տրվեց, որ հաշվառված մարմնավաճառներից 160-ի մոտ հայտնաբերվել են սեռավարակներ:

Ավագ տեսուչի խոսքով՝ վերահսկողություն իրականացվում է նաեւ Կոմայգու հարակից տարածգում գործող «գիշերային թիթեռնիկներ» համարվող տրանսվեստիտների նկատմամբ: Նշվել է, որ լինում են դեպքեր, երբ մարմնավաճառին «կլիենտի» հետ անկողնում բռնացնում են, սակայն գործ հարուցել չեն կարողանում. «որովհետեւ մարմնավաճառն ասում է, թե իմ սիրած տղանա, հետը քնում եմ»:

Իհարկե, մարմնավաճառը կարող է ամեն բան էլ ասել, բայց մեծ ցանկության դեպքում դա կարելի է պարզել, իսկ ձեւերի մասին մենք չէ, որ պիտի ասենք: Խոսքը բռնության կիրառման մասին չէ ամենեւին (ինչը կիրառվում է նաեւ, եթե մի բան հաստատ պետք է իմանալ իրենց), այլ՝ հետագա բացահայտող հարցերի ու հաջորդիվ քայլերի:

Պարզաբանումներ եղան, որ մարմնավաճառները բաժանվում են 3 խմբի՝ 18-20, 28-40 եւ 45-ից բարձր: Տարիքային խմբերում գերազանցում են հատկապես 18-20 տարեկանները, սակայն անչափահասներ դեռեւս չկան: Լավ կլիներ, եթե չլինեին ոչ միայն պաշտոնական արձանագրություններում, այլեւ՝ իրականում: Մարմնավաճառների 20%-ը 18-25 տարիքային խմբի անձինք են, 49%-ը՝ 25-30 տարիքային խմբի, 28%-ը՝ 35-45 տարիքային խմբի, 45 եւ ավելի տարիք ունեցողները կազմում են 3%: Ոստիկանությունում հաշվառված մարմնավաճառների հիմնական մասը ամուսնալուծված է, ունեն երեխաներ: Կան նաեւ ամուսին ունեցող մարմնավաճառ կանայք, որոնց հաճախ ամուսինն է դրդում զբաղվելու մարմնավաճառությամբ»: 240 մարմնավաճառներին կարելի է բաժանել եւս 3 խմբի՝ ա) փողոցում կանգնող մարմնավաճառներ, բ) մարմնավաճառներ, որ գործունեություն են ծավալում բարերում, գիշերային ակումբներում, ինչպես նաեւ այլ երկրներից, մասնավորապես՝ Ուկրաինայից եւ Ռուսաստանից «հյուրախաղերով» Հայաստան եկող մարմնավաճառները (ովքեր քիչ վերահսկելի են), եւ գ) էլիտար մարմնավաճառներ, ովքեր իրենց ծառայությունները առաջարկում են հեռախոսազանգերի միջոցով. նրանք ընդհանրապես դուրս են վերահսկողությունից:

Որպեսզի «դարձի բերեն» մարմնավաճառներին, պարզվում է, ոստիկանները նաեւ փորձում են օգնել. եղել են դեպքեր, երբ նրանց առաջարկել են աշխատանք, սակայն հրաժարվել են: Մարմնավաճառները նախընտրում են մնալ իրենց շահութաբեր գործին, քանի որ նրանց կարելի է ենթարկել վարչական տուգանքի՝ առավելագույն 1000-20.000 դրամ: Երկրորդ անգամ պատիժը խստացվում է՝ 40.000 դրամ: Իսկ այս գումարները հանգիստ «փակվում» են «աշխարհի ամենահին արհեստներից» մեկի կիրառմամբ: Ա. Սրապյանը բացառել է այն լուրերի ճշմարտացիությունը, թե մարմնավաճառները հիմնականում համագործակցում են ոստիկանության աշխատակիցների հետ. «Նման դեպքեր չկան»:

Շա՜տ կուզենայինք հավատալ, բայց մի կողմից տարվում են հաշվառման, մյուս կողմից շարունակում են իրենց աշխատանքը, իսկ «կլիենտներն» էլ սիրած տղաներ են դուրս գալիս, հասարակական միջավայրում էլ, անգամ մարդաշատ վայրերում (ոստիկանները լավ գիտեն այդ վայրերը) «զմարմինների» բացահայտ առուվաճառքը չի դադարում եւ ակնհայտ ու տեսանելի է բոլորին:

Ըստ որոշ մեկնաբանությունների, մարմնավաճառությունը կարելի է դասել միջին բիզնեսի շարքերում եւ հարկային քաղաքականություն կիրառել նրանց նկատմամբ, քանի որ Հայաստանում մարմնավաճառների գները սկսում են 1000-2000 հազար դրամից՝ հասնելով մինչեւ 500 հազարի:

Մի՞թե այս ամենը հայտնի չէ նաեւ ոստիկաններին եւ խոսքը հարկահավաքության մասին չէ, այլ անօրինական գործարքների, առուվաճառքի, անբարոյականության բացահայտ քարոզման եւ մի շարք այլ վարչական, անգամ քրեական օրինախախտումների:

Համացանցում (http://maxinfo.am/index. php/hy-AM/news /article/view/17/14563/ կամ http://haynews.am/hy/1350731356) հստակ արծարծվում են այս հարցերը, անգամ մարդկանց անուններ են շոշափվում եւ հստակ գներ նշվում. «Հայաստանում մարմնավաճառի ծառայությունն արժե 1000 դրամից 1000 դոլար»: Ըստ ավագ տեսուչի, վերջին շրջանում սկսել են տուգանել այն մարմնավաճառներին, որոնք մի քանի զգուշացում ստանալուց հետո, շարունակում են զբաղվել այդ գործով, բայց ինչպես վերը նշվեց, տուգանքները 2.000-20.000 դրամ են, իսկ կրկնվելու դեպքում՝ 40.000 դրամ, ինչը այս խնդիրը դրամական պատժի կիրառումով չի լուծում:

Ըստ մաշկաբանության եւ սեռավարակների բժշկագիտական կենտրոնի վարիչ Գուրգեն Փորսուղյանի, հիմա մարմնավաճառներին մատուցվող բժշկական ծառայությունը վճարովի է, եւ մարմնավաճառությունը արդեն բիզնես է համարվում, ուստի իրենց ստացած եկամտի մի մասը կարող են տրամադրել բժշկական ծախսերին: «Նախկինում պետությունն էր վճարում այդ գումարը, բայց ինձ թվում է՝ պետությունը պարտք չէ, որ վճարի, թող իրենք վճարեն, ինչ կա որ»,- նշել է նա եւ հայտնել, որ մարմնավաճառների շրջանում սեռավարակ հիվանդների են հայտնաբերել (http://www. galatv.am, http://www.migtvr.com/2012/10/1000-1000.html): Իսկ սա պատժելի չէ՞, երբ վարակակիրը սեռական ճանապարհով բազմաթիվ մարդկանց հիվանդ է դարձնում: Թե՞ այդ հիվանդներն էլ են մարմնավաճառների «սիրած տղաները», եւ այստեղ էլ ոստիկաններն «անզոր» են:

Մարմնավաճառությունը, ցավալի է, բայց Հայաստանում դրսեւորվում է ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց շրջանում: «Ռեժանս» համալիրի մոտ աշխատող ավտոհսկիչների կավատության մասին շատերն են խոսում: Բայց նման բացահայտումները բավական չեն, որպեսզի վերանա կամ գոնե տեսանելի չլինի մարմնավաճառությունը, որպեսզի մեր իրականությունից դուրս մղվի այն՝ որպես առաջնային անհանգստություն: Եվ եթե նման բացահայտումները լուծում չեն ստանում օրենքի կիրառմամբ, ապա կին, թե տղամարդ մարմնավաճառները ընդլայնվում են Հայաստանում: Այսօր մարմնավաճառների ծառայությունների կազմակերպման վայրեր են դարձել նույնիսկ հյուրանոց կոչվող հաստատությունները, անգամ բար-ռեստորանները եւ այլ նման վայրեր, որոնց թիվն անցնում է մի քանի տասնյակից: Այսպիսի հյուրանոցներով, ցավոք, համալրվում են երկրի մյուս քաղաքները, բազմաթիվ ճանապարհային մոթելները, անգամ՝ էլիտար համարվող բաղնիքները: Ըստ որոշ մեկնաբանությունների, ամենապարզ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանը կարող է համարվել «հասարակաց տների» քանակով շատ երկրների չզիջող պետություններից մեկը, ուր չօրինականացնելով մարմնավաճառությունը, այնուհանդերձ դրա համար ստեղծվել են բոլոր բարենպաստ պայմանները: Այս ամենից էլ, իհարկե, օգտվում են կավատները, ովքեր իրենց հերթին օգտվելով օրենքի «անզորությունից», «բիզնես-դաշտ» են ձեւավորել: Ու այս ամենը տեսանելի է միայն «սովորական մահկանացուների՞ն», բայց ոչ երբեք համապատասխան պաշտոնյաներին եւ պատկան մարմիններին:

Ըստ մի շարք էլեկտրոնային զլմ-ների, «հյուրանոց կոչվածներից շատերի տերերը պետական պաշտոնյաներ են, անգամ պատգամավորներ, հենց նրանք են կարողացել տեր դառնալ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող տարածքների: Ուրեմն, նրանք երբեք էլ համաձայն չեն լինի բացահայտումներին, երբեք չեն կամենա, որ մեզանում հրապարակայնորեն խոսեն մարմնավաճառության եւ կավատության մասին: Ինչպես տեւական ժամանակ լռություն էին պահպանում թրաֆիքինգի, կանանց սեռական շահագործման մասին: Այսօր էլ Հայաստանից արեւելյան երկրներ են տարվում կանայք (գուցե արդեն նաեւ տղամարդիկ), այսօր էլ Հայաստանն այս առումով համարվում է գլխավոր մատակարարներից մեկը»:

Կարծում ենք՝ այլեւս անհրաժեշտ է հանրային քննարկումներ եւ բացահայտ լսումներ ծավալել, ինչն էլ կհանգեցնի ավելի խիստ օրենսդրական նախաձեռնությունների:

Համացանցում մեկ թեմա եւս արծարծվեց (http://www.migtvr.com/2012/10/blog-post-6349.html), որում նշվել է, թե ոստիկանությունը քշել է Երեւանյան լճի մարմնավաճառներին: Մարմնավաճառների խմբերը հազվադեպ էին բացահայտ երեւում Երեւանյան լճի մերձակայքում: Բայց լճի մերձակայքում տեղակայված առեւտրի կետերի աշխատակիցներից շինանյութեր վաճառող մի քաղաքացի NEWS.am-ին ասել է, որ ոստիկանությունը արդեն քշել է մարմնավաճառներին, ու նրանք այլեւս չեն համարձակվում այդ կողմերում երեւալ: Բանը հասել է այնտեղ, որ ոստիկանության պարեկային խմբերի մեքենաները մոտենում են նույնիսկ այն տաքսիներին, որոնք բոլորովին այլ պատճառներով կանգնում են մարմնավաճառների նախկին հավաքատեղիի մոտ: Երեւանյան լճի մոտ կա մարմնավաճառների 2 հավաքատեղի, դրանք գտնվում են լճի տարբեր ծայրերում ու տարբեր մայթերում: Այդ հավաքատեղիները տարբերվում են եւ մատուցած ծառայությունների որակով, եւ գնով: Ըստ NEWS.am-ի, առավել տեսանելի վայրում գտնվող հավաքատեղիում մարմնավաճառների գները տատանվում են 20-25 հազար դրամի սահմաններում՝ 1 ժամվա համար: Ընդ որում՝ աղջիկներն անպայման առաջարկում են մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող մի հյուրանոց-մոթել, որի համարները համեմատաբար հարմարավետ են եւ արժեն 5.000 դրամ, հավանաբար անվտանգության նկատառումներով էլ իրենց սպասարկող տաքսիներ ունեն:

Մյուս հավաքատեղիի աղջիկները պահանջում են 10-15 հազ. դրամ ու ուղեկցում մոտակա կիսաքողարկված մոթել, որն ըստ երեւույթին հենց հասարակաց տուն է, քանի որ այլ նպատակներով չի գործածվում: Այնտեղ սենյակներն այնքան էլ հարմարավետությամբ աչքի չեն ընկնում, եւ արժեն 3.000 դրամ: Այս հավաքատեղիի մի առանձնահատկություն այն է, որ շատ մոտ է բնակելի շենքերին:

Մարմնավաճառների մեկ այլ հավաքատեղիում՝ Խորենացի-Ագաթանգեղոս խաչմերուկի մոտ, մարմնավաճառներն իրենց ավելի ազատ են զգում: Պատճառը հավանաբար այն է, որ նրանք կայանած մեքենաների մոտ չեն խմբվում, այլ պարզապես զբոսնում են՝ անցորդների ուշադրությունը գրավելով իրենց վառ հագուստով ու մերկ ոտքերով: Իսկ զբոսնել, ինչպես ասում են, արգելված չէ:

Ոստիկանության լրատվական բաժնից վերոնշյալ կայքին տեղեկացրել են, որ իրենք միշտ էլ պարբերաբար իրականացրել են հասարակական կարգի պահպանության միջոցառումներ, որի շրջանակներում փողոցները «մաքրվում են» նման խմբերից: 2012թ. 9 ամսում վարչական պատասխանատվության է ենթարկվել 179 մարմնավաճառ: Նշենք, որ մարմնավաճառությունը ՀՀ օրենսդրությամբ քրեական հանցանք չի համարվում: Դրա համար սահմանված է վարչական տուգանք, ինչի մասին (եւ ինչի անօգտակար լինելու մասին) նշել ենք արդեն:

Երեւի այս ամենաթողությունն է պատճառը, որ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը նախաձեռնել է համասեռականություն քարոզող սերբական «Պարադա» ֆիլմի ցուցադրությունը: Ինչն առայժմ տապալվեց, բայց վտանգ կա, որ նման փորձեր էլի կլինեն եւ այլ ցուցադրումների մասով եւս: Դե, իհարկե, պիտի հայտնվեին ուժեր՝ Գերմանիայի դեսպանատանը սփոփելու եւ աջակցելու պատրաստ եւ ինչպես միշտ նման դեպքերում իր «եվրակլասը» ցուցադրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որը նաեւ մի բոլ գործ տվեց Եվրոպային. «ՀՀ-ում լրջորեն վտանգված է ազատ արտահայտման իրավունքը, որի ապացույցն են «Պարադա» ֆիլմի ցուցադրման ձախողումը 2012թ. հոկտեմբերի 17-ին Երեւանում, ապրիլին՝ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության ձախողումը Գյումրիում եւ Վանաձորում, եւ մայիսին՝ DIY ակումբի հրկիզումը Երեւանում: Նմանատիպ դեպքերը որպես կանոն իրավապահ մարմինների կողմից չեն արժանանում համարժեք արձագանքի, թե՛ կանխարգելման, թե՛ խախտումներն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու տեսակետից: Վերջին ժամանակները հատկապես մտահոգիչ են ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության հիմքով իրականացված հանցագործությունները, որոնք կատարվում են ոստիկանության փաստացի անգործության մթնոլորտում: Դրա վառ օրինակ է այս տարվա մայիսին DIY ակումբի հրկիզումը եւ հետագա հարձակումները, որոնք այդպես էլ պատշաճ ուշադրության չարժանացան ոստիկանության կողմից եւ կազմակերպիչները չենթարկվեցին պատասխանատվության, ավելին՝ ակումբի սեփականատերը, չունենալով անվտանգության երաշխիքներ, ստիպված եղավ լքել Հայաստանը»:

Այն, որ սա լուրջ վերլուծության եւ պատասխանի կարիք չի զգում, արդեն բոլորս գիտենք, իսկ «եվրակլասի» մասնագետների դրամաշնորհները չեն ուշացնում այս դեպքերում: Իսկ մեջբերումն էլ արվեց, որպեսզի մեր հանրությունը եւս մեկ անգամ համոզվի, թե եվրաարժեքների անվան տակ ինչ են պահանջում մեզանից: Ինչ մնում է վերջին ձեւակերպմանը, ապա DIY ակումբի տեր Ծոմակը (Արմինե Օգանեզովա) ավելի լավ ասպարեզ է մտել, որպես «քաղհալածյալ» կամ «սեռահալածյալ» վայելում է Շվեդիայի աշխատավորների փողերը…

Ինչ վերաբերում է մեր անկախ երկրում այս կամ այն դեսպանի քմահաճ գործունեությանը, ապա սա նախ հարված է ՀՀ իշխանություններին եւ հետո՝ բնակչությանը: Բայց համացանցում այս գերմանական հաստատակամության պատասխանն էլ գտնվեց եւ նշվեց, որ «Գերմանիայի դեսպանը պարտավորություն ունի համասեռամոլություն քարոզել Հայաստանում: Եթե Գվիդո Վեստրվելլեն համասեռամոլ է, ապա Ռայներ Մորելն ինչպես կարող է չհաճոյանալ իր շեֆին: Հիշեցնենք, որ Գերմանիայի դաշնության արտգործանախարար Վեստրվելլեն ոչ միայն համասեռամոլ է, այլ նաեւ պաշտոնապես ամուսնացած է սպորտային մենեջեր Միխայել Մրոնցի հետ դեռեւս 2010թ.:

Սրանք եվրոպական բարքեր են, իրենց գործն է: Բայց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մորելի համառությունը «Parada» ֆիլմի ցուցադրման առումով ավելի քան բացատրելի է: Եթե շեֆը համասեռամոլ է, ապա ենթական ապարտավոր է համասեռամոլություն քարոզել, քանի որ անհրաժեշտություն կա շեֆի «աչքին բարձրանալ», որ հետո ավելի լավ կարերիայի հնարավորություն լինի: Եթե Հայաստանում որեւէ մեկը կարծում է, որ Գերմանիայի դեսպան Մորելը կդադարեցնի համասեռամոլություն քարոզել այս երկրում, սխալվում է: Գերմանիայի ԱԳ նախարարը չի ների այդպիսի դեսպաններին (http://www.armweeklynews.am/awn/ms12/ms-1214.htm – Source):

Իսկ մեր որոշ գրանտակեր հասարակական կազմակերպություններ արդեն նամակ են հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին՝ պահանջելով, որպեսզի «ՀՀ կառավարությունը ստանձնի իր պարտավորությունները եւ համապատասխան դահլիճ տրամադրի «Parada» ֆիլմի հանրային ցուցադրության եւ հանդիսատեսի անխոչընդոտ դիտման համար»: Մի առիթով էլ կնշենք այս կազմակերպությունների անունները, որոնք ՀՀ վարչապետին «կինոկլուբի վարիչի» տեղ են դրել եւ դահլիճ են պահանջում՝ հանուն մի քանի եվրակոպեկի… Էհ, ուզում եք նայել ֆիլմը, գնացեք նայեք, էս ինչ «շուխուր» եք դրել, միեւնույնն է՝ այլ նայողներ չկան:

 

Նարե Մշեցյան

Արտակ Հայոցյան

 

Հ.Գ. – խմբ. կողմից. – ոստիկանության նշած տվյալներում եւ քայլերում, պարզաբանումներում եւ արտահայտած մտքերում նկատում ենք նաեւ մեր հարցադրումների որոշ պատասխաններ, որ արծարծվել են «Լուսանցք»-ի 5 (226) – 10 (231) թողարկումներում, «Երբ փոքրամասնությունները ճնշում են մեծամասնության իրավունքները» հոդվածաշարում: Նյութում փաստերից բացի նշված են վարչական եւ քրեական օրենսգրքերի այն հոդվածները, որոնցով պետք է պատժվեն մարմնավաճառներն ու համասեռականները եւ այլ՝ օրը ցերեկով անբարո քարոզիչներ: Քանի դեռ գործում են՝ ժողովրդական լեզվով ասած՝ «բոզանոց կետերը» եւ հատկապես Կոմայգու անվայել վիճակը, նշանակում է ո՛չ մի հարց չի ստացել եւ ո՛չ մի պատասխան:

 

«Լուսանցք» թիվ 34 (255), 2012թ.



Տարածել...


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: 15.09.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (15.09.17)
Դիտումներ: 86 | Տեգեր: «հավատում, հետ, մարմնավաճառների, Ոստիկանությունը, եմ-չեմ, հավատում», խաղում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...