/Քրեական - Ողբամ ձեզ... Արարատում երկու համասեռամոլների սիրո պատմությունը վատ ավարտ ունեցավ. գործը հայտնվել է դատարանում " />

 RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական

Ողբամ ձեզ... Արարատում երկու համասեռամոլների սիրո պատմությունը վատ ավարտ ունեցավ. գործը հայտնվել է դատարանում
 


 


   

Դատարան է ուղարկվել շորթման դեպքով հարուցված քրեական գործը: Տղային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շորթմամբ խոշոր չափի գույք հափշտակելու դիտավորությամբ, տուժող տղայի մասին արատավորող տեղեկությունները՝ վերջինիս մերկ լուսանկարները և տեսագրությունները, չհրապարակելու սպառնալիքով՝ պահանջել է խոշոր չափի՝ 620.000 դրամ գումար:

Ըստ քրեական գործի նյութերի՝ տղան տուժողի հետ ծանոթացել է Օդնոկլասսնիկի սոցիալական կայքով, նրա հետ սկսել է շփվել նաև Ֆեյսբուք սոցիալական կայքում, որի ընթացքում տուժողին հայտնել է, որ ինքը բիսեքսուալ է, և տեղեկացել, որ վերջինս նույնպես ունի նման սեռական կողմնորոշում: Այնուհետ տղաները փոխանակվել են մերկ նկարներով:

Ըստ մեղադրանքի՝ տղան որոշել է շորթման եղանակով՝ մերկ նկարները և տեսանյութերը չհրապարակելու պայմանով, տուժողից գումար ստանալ: Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով խնդրել է, որ վերջինս ուղարկի իր մերկ տեսանյութերը, որտեղ կերևա նրա դեմքը: Դրանից հետո, ստանալով թվով վեց հատ հիշյալ պարունակությամբ տեսանյութերը, որտեղ տուժող երիտասարդը եղել է մերկ, ցուցադրել իր մարմնի տարբեր մասերը, և դրանցում երևացել է նրա դեմքը, պահանջել է խոշոր չափի՝ 620.000 դրամ գումար՝ սպառնալով չվճարելու դեպքում նշված տեսանյութերը տարածել վերջինիս Ֆեյսբուք սոցիալական ցանցի ընկերների շրջանում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (12.03.18)
Դիտումներ: 522 | Տեգեր: ունեցավ., համասեռամոլների, Պատմությունը, ՎԱՏ, ՍԻՐՈ, ավարտ, Արարատում, երկու, Ողբամ, ձեզ... | - Վարկանիշ -: 0.0/0