Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական

ՆՅԱՐԴԱՅԻՆՆԵՐԸ ՉԿԱՐԴԱՆ. Խարբերդցի ամուսինը երեխային դպրոց տանելու հարցով վեճի ժամանակ ծեծելով պատռել է կնոջ փայծաղը
 


 


   1in.am

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտվել է Գերասիմ Մ.-ի գործի դատական քննությունը:

46-ամյա Գերասիմին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Գործով տուժողը Գերասիմի կինն է: Նրանց ընտանիքում երեք անչափահաս երեխա է մեծանում:


Նույն՝ 112 հոդվածի 1-ին մասով Գերասիմը մեկ անգամ արդեն՝ 2013 թվականին, դատապարտվել է, ազատություն է դուրս եկել 2015 թվականին՝ պատիժն ամբողջությամբ կրած:

Ըստ ներկա մեղադրանքի՝ 2017 թվականի ապրիլի 12-ին, առավոտյան ժամը 8-ին Գերասիմը Նոր Խարբերդում գտնվող իրենց տանը վիճել է կնոջ հետ, վիճաբանության ընթացքում մեկ անգամ աջ բռունցքով հարվածել է կնոջ որովայնի ձախ հատվածին՝ վերջինիս առողջությանը՝ որովայնի փակ, բութ վնասվածքի, փայծաղի պատռվածքի, հետորովայնամզային տարածության արյունազեղման ձևով պատճառել է ծանր վնաս:

Դատարանում Գերասիմն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ դեպքի օրվա առավոտյան կնոջն ասել է, թե ուզում է երեխային դպրոց տանել ու գնալ աշխատանքի:

Կինը պատասխանել է, թե երեխային ինքը կտանի դպրոց, իսկ Գերասիմը թող մնա տանն ու նորոգման գործերն անի:

Ամուսինները վիճել են երեխային դպրոց տանելու և տան նորոգման հարցերով:

Գերասիմը կանգնած դիրքից մեկ անգամ բռունցքով հարվածել է բազմոցին նստած կնոջ որովայնի ձախ մասին:

Հարվածի ժամանակ հյուրասենյակում են եղել նաև Գերասիմի մայրն ու անչափահաս դուստրը: Նրանք միջամտել են, Գերասիմը երեխային տարել է դպրոց ու տուն է վերադարձել՝ աշխատանքային շորերը վերցնելու և աշխատանքի գնալու՝ նա մասնավոր ներկարարական աշխատանքներ է կատարել:

Բայց տանը Գերասիմը տեսել է, որ կնոջ ինքնազգացողությունը վատացել է: Նա դստերն ասել է, որ շտապօգնություն զանգի:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: 09.07.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (09.07.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 3439 | Տեգեր: վեճի, հարցով, դպրոց, ամուսինը, նյարդայինները, Խարբերդցի, ժամանակ, ՉԿԱՐԴԱՆ., տանելու, երեխային | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...