Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական

Նիկոլը մերժեց գողական օրենքների գոյությունը էս երկրում…. Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով թեժ զարգացումներ են
 


 


   

1in.am-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործով դատական քննությունը: Եվ այս նիստն առանձնացավ թեժացած կրքերով ու դատաքննության ավարտի հայտարարությամբ, ինչպես նաև՝ մեղադրողի և Երրորդմասցի Լյովիկի իրավահաջորդի ու նրա ներկայացուցչի մեղադրական ճառերով, ամբաստանյալների ու նրանց մերձավորների ընդվզումներով:

Հիշեցնենք, որ նախորդ նիստից առաջ տուժողի իրավահաջորդի՝ Երրորդմասցի Լյովիկի հայրիկի՝ Միհրան Ղազարյանի կողմից նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել, սակայն ինքը՝ Միհրան Ղազարյանը, դատական նիստին ներկա չէր, միջնորդությունը այդ պատճառով չքննարկվեց:

Դատական այս նիստին ներկայացել էին դատավարության հիմնական կողմերը, նաև՝ Միհրան Ղազարյանը, ով պնդեց նախագահողին ինքնաբացարկի միջնորդությունը:

Նախ՝ միջնորդության տեքստն ընթերցվեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի՝ փաստաբան Երեմ Սարգսյանի կողմից:

Տեքստում նախ նշված էր, որ այս գործով նախագահող դատավորը պատշաճ քննություն չի իրականացնում: Այնուհետև առաջադրված էին հարցեր, որոնց, ըստ միջնորդության հեղինակի, դատարանը չէր անդրադարձել: Պետք է ասել, որ թվարկված հարցերի մի մասը դատարանի լիազորությունների մեջ չէր մտնում, մասնավորապես՝ արդյո՞ք քրեական գործում ներգրավված են սպանությունների համար մեղավոր բոլոր անձինք, արդյո՞ք կատարված է սպանությունների բոլոր հանգամանքները բացահայտող բազմակողմանի քննություն և այլն:

Այնուհետև նշված էր, որ տուժողի իրավահաջորդի կարծիքով՝ նախագահողը կողմնակալ վերաբերմունք է դրսևորում ամբաստանյալների նկատմամբ՝ անուշադրության մատնելով գործի համար կարևոր հանգամանքները, ամբաստանյալների դրսևորած վերաբերմունքը իր՝ տուժողի իրավահաջորդի նկատմամբ:

Ըստ վերջինիս՝ նախագահողը «ջանք չի խնայել» ամբաստանյալներին տարբեր եղանականերով «օգնելու» համար՝ ի վնաս տուժող կողմի շահերի:

Տուժողի իրավահաջորդ Միհրան Ղազարյանը իր կողմից ավելացրեց. «Էսպես ճիշտ չէ… Հիշում եմ՝ Նոր տարվա մոտերքին էր՝ նախագահող դատավորը ամբաստանյալներին ասաց. «Տղանե՛ր, խելոք մնացեք, որ Նոր տարուն տուն գնաք…»… Ես երիտասարդ եմ կորցրել… Ի փառս Նիկոլի՝ մենք դուրս ենք եկել 2 տասնամյակ տևած գողական մտածողությունից, ու դա շատ լավ ա… Հիմա գողականները ծակ են ման գալիս, որ թաքնվեն… Ի՞նչ է կատարվել դատական նիստերի ժամանակ՝ ոտքի՛, դատարանը եկավ, ոտքի՛, դատարանը գնաց… Ուրիշ ոչ մի բան…»:

Երբ տուժողի իրավահաջորդը մտքեր էր արտահայտում «գողական մտածողության» վերացման մասին, դատարանի դահլիճում շշուկներ ծայր առան, ապա մի տղամարդ տուժողի իրավահաջորդի վրա գոռաց. «Քո զավակը, որ էդքան մարդ կորցրեց, բան չե՞ս ասում»:

Տուժողի իրավահաջորդը ի պատասխան նույնպես սկսեց գոռալ, այդ ընթացքում նախագահողը դահլիճից դուրս հրավիրեց նիստը խանգարած քաղաքացուն, իսկ ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանը՝ «Ծգըլը» հայտարարեց, որ դա իր հայրն էր:

Նա հայտարարեց. «Մենք շատ ուրախ ենք, որ Նիկոլն ա էկել, ուրախ ենք, որ օրենքով լինի ամեն բան… Մենք էլ ենք տանջվում, որ երիտասարդներ են սպանվել, բայց մենք կապ չունենք…»:

Տուժողի իրավահաջորդը բացականչեց. «Կարող ա՞ այլմոլորակայիններն են սպանել: Բա ո՞վ ա, եթե իրանք չեն…»:

Ամբաստանյալները տեղից բացականչեցին. «Շառ ա էս մարդը», «Առաջին մարդասպանը դու ես»:

Տուժողի իրավահաջորդը հակադարձեց. «Ինչո՞վ կապացուցես…»:

Պատասխանը եղավ. «Պռոստը հարգում եմ քո տարիքը…»:

Տուժողի իրավահաջորդը կտրեց. «Մի՛ հարգի, ես տղա եմ կորցրել… Ա՛յ տղա, 14 հատոր գրված ա ձեր մասին…»:

Մանրամասները՝ այստեղ



Տարածել...
 

Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: 11.07.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (11.07.18)
Դիտումներ: 1031 | Տեգեր: օրենքների, երկրում…., Երրորդմասցի, Լյովիկի, սպանության, գողական, մերժեց, Էս, գոյությունը, Նիկոլը | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...