Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական


Մտել են տուն և հարձակվել տանտիրուհու ու նրա հարսի վրա. հարուցվել է քրեական գործ
 
 
Загрузка...


ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում,  դիմակավորված երեք անձինք,  նախնական համաձայնությամբ,  կոտրելով տան եվրոպատուհանի ապակին, ապօրինի մուտք են գործել  Ծաղկալանջի բնակիչներից մեկի տուն և հարձակվել տանտիրուհու ու նրա հարսի վրա։ Կպչուն ժապավենով և պլաստմասե պարաններով կապել են տանը գտնվող երկու կանանց ձեռքերն ու  ոտքերը, ապա, որպես զենք օգտագործվող դանակի  գործադրմամբ, կյանքի և առողջության համար  վտանգավոր   բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել և հափշտակել են առկա կանխիկ դրամը, ոսկյա զարդեր, բջջային հեռախոս և դիմել փախուստի։

Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նույն օրը՝ հոկտեմբերի 19-ին, հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են կպչուն ժապավեններ, պլաստմասե պարաններ, ձեռնոցի պոկված մասեր: Տանտիրուհին և նրա հարսը ճանաչվել են որպես  տուժող և հարցաքննվել:

Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ իրականացնել համարժեք օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու համար և ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (03.12.16) | Հեղինակ: Pastinfo.am W
Դիտումներ: 578 | Տեգեր: վրա., հարուցվել, Են, հարսի, հարձակվել, Ու, մտել, տուն, նրա, տանտիրուհու | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...