RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական

Մայրն իր երեխային ամուսնացրել է չափահաս տղամարդու հետ, ապա նրան մեղադրել է դստերը կուսությունից զրկելու մեջ
 


 


   1in.am

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գեղամ Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է Երանուհի Գ.-ի ու նրա անչափահաս դստեր՝ Վերա Ա.-ի (անուն ը փոխված է) գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Երանուհին իր անչափահաս՝ 2000 թվականի հուլիսի 29-ին ծնված դստերը՝ 16-ամյա Վերային, 2016 թվականի նոյեմբերի 15-ին ամուսնացրել է չափահաս Սամվել Մ.-ի հետ: Վերջինս անչափահաս կնոջ հետ բնակվել է Գեղարքունիքի մարզում: 16-ամյա աղջկան ամուսնացնելուց մեկ շաբաթ անց՝ 2016 թվականի նոյեմբերի 22-ին, ժամը 22-ի սահմաններում Երանուհին զանգել է փեսային, բայց վերջինիս հեռախոսն անջատված է եղել:

Երանուհին տաքսի է վարձել ու Կոտայքի մարզից մեկնել է Գեղարքունիքի մարզ՝ Սամվել Մ.-ի տուն:

Նա, ըստ մեղադրանքի, առանց պատճառի ու բացատրությունների՝ հավաքել է մեկ շաբաթ առաջ ամուսնացած դստեր իրերը, նրան նստեցրել է տաքսի ու տարել է իրենց տուն: Երանուհին տաքսիստ Կարենին չի վճարել, խոստացել է կարճ ժամանակում վճարել ուղեվարձը՝ 14 հազար դրամը:

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 23-ին, Սամվելը զանգել է զոքանչին ու բացատրություն է պահանջել՝ կնոջը տանելու համար:

Զոքանչը, ըստ մեղադրանքի, սպառնացել է Սամվելի մասին արատավորող տեղեկություններ տարածել, եթե նա իրեն չտա 50 հազար դրամ կամ դրան համարժեք՝ ամուսնության առիթով կնոջը նվիրած ոսկե մատանին, որը մնացել էր նրա մոտ:

Երանուհին, ըստ մեղադրանքի, սպառնացել է Սամվելին, թե իր պահանջածը չստանալու դեպքում կդիմի ոստիկանություն ու նրան կմեղադրի դստեր նկատմամբ հանցավոր արարքներ կատարելու մեջ:
Սամվելը մերժել է զոքանչին:

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 24-ին, Երանուհին ոստիկանության բաժնում սուտ հաղորդում է տվել, իբր՝ 2016 թվականի նոյեմբերի 22-ին, ժամը 12-ին Սամվել Մ.-ն դպրոցի մոտից առևանգել է անչափահաս դստերը՝ Վերային, տարել է Գեղարքունիքի մարզում գտնվող իր տուն, որտեղ հաջորդ օրը դստեր կամքին հակառակ՝ բռնաբարել է, Վերային զրկել է կուսությունից:

Այնուհետև, ըստ մեղադրանքի, Երանուհի Գ.-ն «իր վերջնական նպատակին հասնելու, հանցագործության մասին իր նշած տեղեկությունները իրական ներկայացնելու նպատակով, որպես ծնող՝ կրելով իր անչափահաս դստեր՝ Վերայի դաստիարակության պարտականությունները, բռնություն գործադրելու՝ Վերային ծեծելու և տանից դուրս անելու սպառնալիքով նրան ներգրավել է հանցավոր արարքի կատարման մեջ, նրան դրդել է սուտ մատնություն կատարել»:

Անչափահաս Վերան մայրիկի դրդմամբ, նրա պահանջը չմերժելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ 2016 թվականի դեկտեմբերի 8-ին ոստիկանության բաժնում կատարել է սուտ մատնություն, իբր՝ Սամվել Մ.-ն իրեն դպրոցի մոտից առևանգել է՝ բռնություն գործադրելով ու իր կամքին հակառակ՝ նստեցրել է անծանոթ մեքենա ու տարել է Գեղարքունիքի մարզում գտնվող իր տուն: Այնտեղ հաջորդ օրվա երեկոյան իր կամքին հակառակ՝ ձեռքերից քաշելով՝ պառկեցրել է մահճակալին ու բռնի կերպով իր հետ սեռական հարաբերություն է ունեցել՝ իրեն զրկելով կուսությունից:

Երանուհի Գ.-ին մեղադրանք էր առաջադրվել շորթման, սուտ մատնություն կատարելու, սուտ մատնություն կատարելուն դրդելու, անչափահասին հանցավոր արարքի կատարման մեջ ներգրավելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին, 165 հոդվածի 3-րդ մասերով, 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 38-333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով:

Անչափահաս Վերա Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար՝ 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Մոր և դստեր խափանման միջոցը ստորագրությունն էր չհեռանալու մասին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (16.06.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 3707 | Տեգեր: ապա, ամուսնացրել, տղամարդու, մեղադրել, չափահաս, իր, հետ, Մայրն, նրան, երեխային | - Վարկանիշ -: 0.0/0