Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական


Այդ կինը Պոլսահայության մեջ հայտնի է որպես «Մամա ռոզա»... թրաֆիքինգի հետքերով
 
 


   lurer.com

«Այդ կինը Պոլսահայության մեջ հայտնի է որպես «Մամա ռոզա», իսկական անունը Բավական է, ազգանունը' Այվազյան»: Այս մասին «Նոյյան տապան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ցույց տալով Բավական Խաչատրյանի լուսանկարը, հրապարակայնորեն հայտարարել է Սարգիս Հացպանյանը:

Սարգիս Հացպանյանը հայտարարել է նաև, որ «նա Հայաստանից, մասնավորապես Կիրովականից' Վանաձոր, Շիրակի մարզից տարբեր հայուհիների խաբելով տանում է Թուրքիա և տարբեր հասարակաց տներում աշխատացնում»: Հայտնել է, որ «այդ կինը հետախուզվում է Հայաստանի Հանրապետության կողմից» (մեջբերումները կատարված են Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Բավական Խաչատրյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արտուր Հարությունյանի ներկայացրած հայցադիմումից, որի պատճենի վրա, ի դեպ, բացակայում են ամիս- ամսաթիվը):



Ի սկզբանե տեղեկացնենք, որ Սարգիս Հացպանյանը շփոթել է հիշյալ կնոջ ազգանունը, Աբազյան ասելու փոխարեն (նրա հավաստմամբ, Բավական Խաչատրյանի մյուս ազգանունն Աբազյան է), ասել է Այվազյան, ինչը, կարծում ենք, էական վրիպում չէ, կարևորը, որ նրա խոսքը ցուցադրված լուսանկարում պատկերված և նույն անունն ունեցող կնոջ մասին է:

Իր հայցադիմումում Բավական Խաչատրյանի ներկայացուցիչը նշել է, որ Հացպանյանի ելույթից հետո տարբեր լրատվական ընկերություններ սկսել են իրենց կայքէջերով տարածել ելույթը և պատրաստել նյութ «հիմնվելով բացառապես Հացպանյանի ելույթի վրա», այսինքն' ընդունել է, որ այդ լրատվական ընկերությունները Սարգիս Հացպանյանի հրապարակային ելույթի բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրություն են իրականացրել:

 

Չնայած վերը նշվածին, ինչպես նաև այն իրողությանը, որ տվյալ մամուլի ասուլիսը լուսաբանող հրապարակումներում հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին, հայցվորի ներկայացուցիչը հայցվորի անունից ներկայացրած հայցադիմումում Սարգիս Հացպանյանից բացի, պատասխանողներ է համարել-նշել նաև հիշյալ մամուլի ասուլիսը լուսաբանած լրատվական գործունեություն իրականացնողներին, ընդսմին անհրաժեշտ համարելով պատասխանողներին դատական կարգով պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել Բավական Խաչատրյանից և հանրությանը տեղեկացնել այդ ելույթի զրպարտություն լինելու փաստի մասին, ինչպես նաև պատասխանողներից հօգուտ Բ. Խաչատրյանի բռնագանձել 2 միլիոն դրամ որպես զրպարտության համար հասցված բարոյական վնաս, և 1 միլիոն դրամ' որպես Բ. Խաչատրյանին վիրավորելու արդյունքում հասցված բարոյական վնաս: Որքան հասկանալի է, հիշյալ 3 մլն դրամի գումարային պահանջը նույնպես վերաբերվում է պատասխանողներից յուրաքանչյուրին: Նկատենք, որ հայցվորի համար սա հարստանալու վատ տարբերակ չէ, բայց դե նրա ախորժակը լրատվական գործունեություն իրականացնողներին ներկայացված բոլոր հայցապահանջների մասով չի բխում ՀՀ օրենսդրությունից, հակասում է դրան, ավելին' իրավական առումով անհեթեթություն է ու չի բավարարվելու:

Կարծում եմ, լինելով փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ՀՀ օրենսդրության համապատասխան դրույթները (նման դեպքերում լրատվական գործունեություն իրականացնողներին պատասխանատվությունից ազատող «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդված, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մաս) ի սկզբանե պետք է իմանար նաև Բավական Խաչատրյանի ներկայացուցիչը, և լրատվական գործունեություն իրականացնողներին չպետք է ներկայացվեին հայցադիմում նշված պահանջները և, ընդհանրապես, որևէ պահանջ տվյալ ասուլիսի լուսաբանման առնչությամբ: Գուցե Բավական Խաչատրյանի ներկայացուցիչն իմացե՞լ է հիշյալ օրենքի և օրենսգրքի համապատասխան հոդվածների բովանդակությունը, բայց, անկախ դրանից, լրատվական գործունեություն իրականացնողներին ներկայացրել է վերոնշյալ հայցապահանջները' վստահորդից խոշոր գումար ստանալու պատճառով կամ այլ հանգամանքով պայմանավորված, բայց արժե՞ր արդյոք այդպես վարվել, երբ նման քայլը կասկածներ է առաջացնում իր' փաստաբանի մասնագիտական գիտելիքների վերաբերյալ… Ի դեպ, հայցադիմումը Բավական Խաչատրյանի ներկայացուցչի կողմից գրվել է անփույթ կերպով, տարբեր սխալներ թույլ տալով, հավանաբար շա՜տ է շտապել…

 

Ընդգծեմ, որ հիշյալ գործով պատասխանողներ ճանաչված լրատվական գործունեություն իրականացնողները («Առավոտ» օրաթերթ ՍՊԸ, «Նոյյան Տապան» լրատվական կենտրոն, Nyut.am ընկերություն /իրականում պետք է լինի «Լրագրողի հայացք» ՍՊԸ/) դատարանում իրենց շահերը ներկայացնելու, իրավունքները պաշտպանելու նպատակով փաստաբանական վճարովի ծառայությունից օգտվելու պարագայում կարող են հայց ներկայացնել դատարան և Բավական Խաչատրյանից պահանջել իրենց կրած վնասների փոխհատուցումը, թերևս նաև' գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցում:

 

Ինչ վերաբերվում է Բավական Խաչատրյանի վերաբերյալ Սարգիս Հացպանյանի ասածների, ինչպես հայցադիմումում է նշված, զրպարտություն, վիրավորանք լինելուն, ապա դա դեռ մեծ հարց է և առաջիկայում կպարզվի դատարանում: Սարգիս Հացպանյանը հավանաբար ինչ-որ հիմքեր ունի կամ ինչ-որ բան գիտի, որ ասել է… Առայժմ համառոտ տեղեկացնենք միայն, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում (6-րդ վարչություն) ս. թ. հունիսի 3-ին Սարգիս Հացպանյանի, ինչպես նաև հաջորդ օրը նույն վարչությունում Վանաձոր քաղաքի բնակչուհի Գ. Ս.-ի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումների կապակցությամբ (հաղորդումներ, որոնք վերաբերվում են հենց Բավական Խաչատրյանին) ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստվել են նյութեր, դրանք ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, որի հատկապես կարևոր գործերի քննիչի որոշմամբ օրերս քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի («Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը») 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Այս մասին հնարավորինս հանգամանալից կներկայացնենք մեր առաջիկա հրապարակումներից մեկով: Կներկայացնենք նաև «Լրագրողի հայացք» ՍՊԸ տնօրեն Աշոտ Աղաբաբյանի, առցանց «Առավոտի» թողարկման պատասխանատու Աննա Իսրայելյանի, «Նոյյան Տապան» մեդիա հոլդինգի նախագահ Տիգրան Հարությունյանի կարծիքները վերոնշյալ հայցապահանջների վերաբերյալ:

 

Արթուր Հովհաննիսյան





Տարածել...


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: 01.11.17 | Հեղինակ: lurer.com

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (01.11.17) | Հեղինակ: lurer.com
Դիտումներ: 125 | Տեգեր: մեջ, Պոլսահայության, որպես, այդ, հետքերով, ՀԱՅՏՆԻ, ռոզա»..., Կինը, Թրաֆիքինգի, «Մամա | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...