RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական

Կիևում ազատ է արձակվել առևանգված հայ գործարարը որի համար 500 հազար դոլար փրկագին էին պահանջել
 


 


   tert.am

Կիևի ոստիկանությունը հատուկ գործողության ընթացքում ազատել է հայ գործարար Սուրեն Մամայանին, որի ազատ արձակման համար հանցագործները 500 հազար դոլար փրկագին էին պահանջել: Այս մասին հայտնում է «Интерфакс Украина»-ն:

«Հայտնի է, որ գործարարին առևանգել էին Կիևի Օբոլոնսկի թաղամասում: Նա 11 օր գամված է եղել անկողնուն: Ոստիկանությունը և Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներն այդ ամբողջ ընթացքում փորձել են ազատել պատանդին, և փետրվարի 17-ին դա հաջողվել է անել», - ասել է Ազգային ոստիկանության Կիևի գլխավոր վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն ճեպազրույցի ժամանակ:

Կրիշչենկոյի խոսքով՝ ձերբակալվել է մի քանի մարդ, որոնք գտնվել են դեպքի վայրում:

Մանրամասներ ներկայացնելով ձերբակալվածների, հանցագործության շարժառիթների և տուժածի մասին՝ Կրիշչենկոն ասել է, որ հանցագործներն Ուկրաինայի քաղաքացիներ են, և ավելի վաղ նրանցից մի քանիսը խնդիրներ են ունեցել օրենքի հետ:

Լրագրողները նաև հարցրել են ճեպազրույցին ներկա գտնվող Սուրեն Մամայանին՝ որտեղից են առևանգողներն իմացել, որ կարող են այդքան մեծ փրկագին պահանջել:

«Նրանք գիտեին, որ մենք աջակցում ենք իրար, որ որդիս, մյուս բարեկամներս ու ծանոթներս կհավաքեն այդ գումարը», - ասել է հայ գործարարը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (19.02.18) | Հեղինակ: tert.am
Դիտումներ: 161 | Տեգեր: գործարարը, առևանգված, արձակվել, 500, հազար, Կիևում, որի, ազատ, Հայ, ՀԱՄԱՐ | - Վարկանիշ -: 0.0/0