Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 18.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական


Հայուհին Mercedes-Benz մակնիշի թանկարժեք մեքենայով Լոս Անջելեսում ծանրոցներ է գողացել. տեսանյութ
 
 
Загрузка...


CBS Los Angeles-ը գրում է. Լոս Անջելեսի ոստիկանությունը կալանավորել է մի կնոջ, ով կասկածվում է Հարավային Կալիֆոռնիայում քաղաքացիների շքեղ առանձնատների առջևից ծանոցներ գողանալու մեջ: Գողության մեջ կասկածվող կինը հայազգի Թագուհի Աբրայանն է:

Ոստիկանության հաղորդման համաձայն, կինը Mercedes-Benz մակնիշի մեքենայով մոտեցել է տներին և շքամուտքից գողացել մարդկանց պատկանող փոստատարի թողած ծանրոցները: Քաղաքացի Դեվիդ Պուլիդոյի տան մոտ տեսախցիկ է տեղադրված եղել, որը արձանագրել է՝ կնոջ քայլերը՝ ինչպես է նա հանգիստ մոտենում շքամուտքին, վերցնում փաթեթը և հեռանում:

Դեվիդ Պուլիդոն, ում ծանրոցը գողացել էր, պատմել է, որ կինը մոտեցել է դռան մոտ, արագորեն վերցրել այն ու 15 վայրկյանում հեռացել: Նա տեսախցիկը տրամադրել է ոստիկանությանը, որի օգնությամբ էլ պարզվել է կնոջ ինքնությունը, և նա ձերբակալվել է:

Ոստիկանությունը փնտրում է Mercedes-Benz մակնիշի մեքենայի վարորդին, որը տեղափոխել է կնոջը:

Գործը քննում է նաև փոստային քննիչը, քանի որ ըստ ոստիկանության, հայտնաբերվել է ինքնաշեն բանալի, որով փորձել են առանձնատների դիմաց տեղադրված փոստարկղեր բացել:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (11.09.16) | Հեղինակ: CBS Los Angeles W
Դիտումներ: 907 | Տեգեր: մեքենայով, գողացել., Լոս, Անջելեսում, թանկարժեք, ծանրոցներ, մակնիշի, Mercedes-Benz, հայուհին, տեսանյութ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...