Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական

Երևանում 64-ամյա տղամարդը «Գազելով» առևանգել է իր նախկին կնոջն ու մեղրով լի բանկան ջարդել գլխին
 

 


   

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոնում գտնվող նստավայրում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվել է Գագիկ Պողոսյանի գործի դատական քննությունը:

64-ամյա Գագիկ Պողոսյանին մեղադրանք էր առաջադրված նախկին կնոջն առևանգելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու, նրա առողջությանը թեթև վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով և 117 հոդվածով:

Դատարանը հաստատված է գնահատել, որ 2017 թվականի հուլիսի 23-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում Գագիկ Պողոսյանը նախկին կնոջը հանդիպելու և բանկայով մեղր փոխանցելու նպատակով ընկերոջ վարած «Գազել»-ով գնացել է կնոջ ու դստեր վարձակալած բնակարանի մոտ: Բնակարանից դուրս եկած կնոջը Գագիկն առաջարկել է «քաղաքավարի լինել»՝  բարձրանալ մեքենա  ու «մարդավարի» բարևել ընկերներին:

Երբ կինը ստիպված հայտնվել է «Գազելի» սրահում, Գագիկ Պողոսյանը փակել է մեքենայի դուռը, կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել ու պահանջել է, որ ընկերը մեքենան վարի դեպի իր տուն՝ այդպես Գագիկ Պողոսյանն առևանգել է նախկին կնոջը:

Երբ հասել են Կրկեսի շենքի մոտ, Գագիկը վիճել է մեքենայից իջնելու պահանջներ դնող կնոջ հետ, մեղրի մեկ կիլոգրամանոց բանկայով  հարվածել է կնոջ գլխին, ինչից մեղրով լի բանկան ջարվել է, կնոջ գլուխը վնասվել , ու արյուն է հոսել: Գագիկը նաև ձեռքերով է հարվածներ հասցրել կնոջ մարմնին՝ պատճառելով արյունազեղումներ:

Գագիկ Պողոսյանի պահանջով ընկերը «Գազելով» նրանց տարել է Գագիկի եղբոր տուն՝ Ջրվեժ թաղամաս, որտեղից վնասվածքներ ստացած կնոջը տեղափոխել են հիվանդանոց:

Գագիկ Պողոսյանն իրեն մեղավոր է ճանաչել միայն մեղրի բանկայով նախկին կնոջ գլխին հարվածելու, կնոջը վնասվածք պատճառելու  համար, իսկ առևանգման մեղադրանքը չի ընդունել՝ նշելով, թե կինը կամովին է նստել «Գազել» ու ցանկություն է հայտնել վերադառնալ իր մոտ՝ այն բնակարան, որտեղ նախկինում համատեղ բնակվում էին:

Գագիկը դատարանում հայտնել է, թե նախկին կնոջ հետ համատեղ ապրել է 28 տարի: Ունեն մեկ դուստր: Ինքն աշխատել է որպես շինարար, դստերն ուսումի է տվել, բայց դուստրը չի ցանկացել համալսարանում սովորել, այլ «ֆուրշետ է սովորել»:

Ինքն ու կինը վերջերս են բաժանվել: Դեպքի օրն ինքն ընկերների հետ Վարդավառ է նշել, հետո զանգել է նախկին կնոջն ու հարցրել է՝ ինչի՞ կարիք ունի: Կինն ասել է, թե իրենց աղջկա գլուխը երբեմն ցավում է, ինքն էլ դստեր համար մի բանկա մեղր է առել ու ցանկացել է փոխանցել  կնոջը:

Երբ կինը տանից դուրս է եկել, որ մեղրը վերցնի, ինքը կնոջն առաջարկել է մոտենալ «Գազելին» ու նորմալ բարևել մեքենայի սրահում գտնվողներին: Ինքը կնոջ ձեռքից բռնել, հանգիստ ու քաղաքավարի նրան բարձրացրել է մեքենա: Նստել են, սկսել են զրուցել: Երբ մեքենան շարժվել է, կինն անհանգստացել է, որ իրենց դուստրը բանալի չունի, կմնա դրսում: Ինքը զայրացել է՝ մտածելով, որ կինը խաբում է, ու մեղրով լի բանկայով հարվածել է կնոջ գլխին: Կնոջ գլուխը վնասվել է, մեղրի բանկան էլ ջարդվել,  ու մեղրը թափվել է: Ինքն ընկերոջը խնդրել է, որ մեքենան վարի Ջրվեժ՝ իր եղբոր տուն, քանի որ իր մոտ գումար չկար՝ կնոջը հիվանդանոց տանելու համար:

Եղբոր տանը կինը արյունոտ շորերը փոխել է, բայց ինքն այնտեղ մի անգամ ապտակել է կնոջը, որովհետև նա իր հետ բարձր էր խոսում:

Ամբաստանյալը կնոջ նկատմամբ բռնության գործադրումը պատճառաբանել է իր՝ զայրացած լինելով: Կատարածի համար նա զղջացել է:

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...
 

Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: 03.06.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (03.06.18)
Դիտումներ: 2363 | Տեգեր: «Գազելով», մեղրով, Ու, նախկին, առևանգել, Երևանում, 64-ամյա, Տղամարդը, կնոջն, իր | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...