/Քրեական - Դատապարտյալը «Օդնոկլասսնիկիի» ծանոթուհուն սպառնացել է՝ «կյանքը դժոխք կստեղծի», տեղեկություններ կտարածի, որ կույս չէ " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 25.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական


Դատապարտյալը «Օդնոկլասսնիկիի» ծանոթուհուն սպառնացել է՝ «կյանքը դժոխք կստեղծի», տեղեկություններ կտարածի, որ կույս չէ
 
 


   

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ «Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալը մեղավոր է ճանաչվել շորթման մեջ, դատապարտվել 6 տարվա ազատազրկման:

Տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ազատազրկման ձևով պատիժը կրելով ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում՝ «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքով ծանոթացել է բնակչուհու հետ և նրանից գումար շորթելու դիտավորությամբ զանգահարել է վերջինիս և նրա մասին արատավորող տեղեկություններ չհրապարակելու համար պահանջել է 300.000 դրամ գումար, որից հետո ստացել է 20.000 դրամ գումար: Բացի այդ՝ հեռախոսով զանգահարել է աղջկան և նրա մասին արատավորող տեղեկություններ չհրապարակելու համար` վերջինիցս պահանջել է 400.000 դրամ գումար:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և օգտվելով իր իրավունքից` հրաժարվել է ցուցմունք տալուց:

Տուժող աղջիկը ցուցմունք է տվել, որ «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքով ծանոթացել է «Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալի հետ: Վերջինս ասել է, որ իբրև իր մասին ամեն ինչ գիտի, և նրա պահանջով տվել է իր բջջային հեռախոսահամարը: Նա զանգել է իր հեռախոսահամարին և վախեցնելով՝ պահանջել 300.000 դրամ: Նրան ասել է, որ գումար չունի: Վերջինս պահանջել է ապառիկ կարգով համակարգիչ վերցնել, որից հետո նրա ծանոթը դրա դիմաց կտա 300.000 դրամ: Մերժել է` ասել, որ սոցիալական քարտը մոտը չէ, ուստի չի կարող նրա պահանջը կատարել: Ամբաստանյալը զանգել է և սպառնացել, որ, եթե գումարը չտա, ապա իրեն արատավորող և վարկաբեկող տեղեկություններ կհրապարակի: Դրանից վախենալով՝ համաձայնել է և ասել, որ իր մոտ ընդամենը 20.000 դրամ կա և կարող է միայն այդքանը տալ:

Մի քանի օր անց ամբաստանյալը կրկին զանգել է և ասել, որ իրեն արդեն անհրաժեշտ է 400.000 դրամ` նշելով, որ 300.000 դրամը դարձել է 400.000: Մերժել է և ասել, որ այդքան գումար չունի: Ամբաստանյալը կրկին սպառնացել է, որ իրեն կվարկաբեկի, «կյանքը դժոխք կստեղծի», սուտ տեղեկություններ կտարածի, որ կույս չէ, և պահանջել է, որ համակարգչային խանութից ապառիկ կարգով համակարգիչ վերցնի, իսկ դրանից ստացված գումարը փոխանցի իրեն։ Նույն օրն ամբաստանյալի հետ հեռախոսազրույցի ընթացքում միացել է այլ գիծ, և 3-րդ անձը, ով անունը չի հայտնել, ասել է, որ գնա տեխնիկայի խանութ` ապառիկ կարգով հեռուստացույց և պլանշետ վերցնելու համար։ Նշված ժամին գնացել է խանութ, որտեղ իրեն մոտեցել են 2 անծանոթ երիտասարդ: Նրանք ասել են, որ խանութում ներկայանա՝ որպես ՍՊ ընկերության աշխատակից և այդ կերպ փորձի ապառիկ կարգով վերցնել հեռուստացույց և պլանշետ: Կատարել է նրանց ասածը, սակայն խանութում մերժում է ստացել:

Մեկ այլ խանությում կրկին մերժել են ապառիկի ձևակերպումը։ Խանութից դուրս գալուց հետո զանգել է ամբաստանյալին և ասել, որ հնարավոր չի եղել ապառիկ կարգով հեռուստացույց վերցնել: Երեկոյան վերջինս զանգել է և հարցրել, թե արդյոք ոսկյա զարդեր ունի՞, պատասխանել է, որ ունի ընդամենը մեկ զույգ ականջօղ: Նա պահանջել է, որպեսզի դրանք գրավադնի: Չի համաձայնել, որից հետո ամբաստանյալն ասել է, որ ընդամենը մեկ օր ժամանակ է տալիս 400.000 դրամ իրեն փոխանցելու համար, հակառակ դեպքում «կյանքը դժոխք կդարձնի»: Հաջորդ օրը` առավոտյան, հաղորդագրություն է ստացել, որ երկու ժամից տղաներ են գալու իր աշխատավայր և արատավորող տեղեկություններ հրապարակեն։ Վախենալով նրա սպառնալիքներից` հաղորդում է տվել Ոստիկանություն:



Տարածել...


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: 30.07.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (30.07.16)
Դիտումներ: 825 | Տեգեր: քրեական | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...