Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական


«Բգո՛, էս ի՞նչ ես անում, ո՞ւմ ես խփում». Քանաքեռցի Բգոն «ռազբորկայի» ժամանակ կրակել է երկու հոգու վրա
 
 
Загрузка...


Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ընթանում է Բագրատ Թումանյանի՝ «Քանաքեռցի Բգոյի» գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի փետրվարի 6-ին, ժամը 18-ի սահմաններում Քանաքեռի 14 փողոցի սկզբնամասում՝ Զ. Սարկավագի փողոցի 129 և 131 շենքերի միջև՝ ճանապարհի բանուկ հատվածում, վիճաբանություն, «ռազբորկա» է տեղի ունեցել՝ Արման Վարտանյանի, Բագրատ Թումանյանի, գործով չպարզված անձի և Արմեն Էմբոյանի, Ռուդոլֆ Սեդրակյանի, Ռազմիկ Թովմասյանի  միջև, որի ժամանակ, առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Բագրատ Թումանյանը՝ «Քանաքեռցի Բգոն», ապօրինի ձեռք բերած ու կրած հրազենից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սպանելու դիտավորությամբ կրակել է երկու հոգու՝ Արմեն Էմբոյանի և Ռուդոլֆ Սեդրակյանի որովայնի առաջնային պատին:

Տուժողները հրազենային վնասվածքներով անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց, բժշկական միջամտության շնորհիվ նրանց կյանքը փրկվել է:

Բագրատ Թումանյանին մեղադրանք է առաջադրված շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու անձի սպանության փորձի համար՝ սպանության ամենածանր հոդվածի՝ ՀՀ քրեական օրենսգրքի  34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, ինչպես նաև ապօրինի զենք կրելու համար՝  235 հոդվածի 1-ին մասով:

Առաջադրված մեղադրանքում Թումանյանն իրեն մեղավոր չի ճանաչել, նախաքննության ընթացքում հրաժարվել է ցուցմունքներ տալուց և հարցերին պատասխանելուց:

Կալանավայրում նա գտնվում է նյարդահոգեբույժի հսկողության տակ: 2016 թվականի ապրիլի 6-ի առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Բագրատ Թումանյանը կատարել է ինքնավնասում՝ մարմնի տարբեր մասերում կտրվածքներ է կատարել ու հրաժարվել է բուժօգնությունից:

Բագրատ Թումանյանը ճանաչվել է մեղսունակ:

Այս գործով տուժողները, ում նկատմամբ, ըստ մեղադրանքի, սպանության փորձ է կատարել ամբաստանյալը, դեպքից ու վիրահատությունից կարճ ժամանակ անց հեռացել են Հայաստանից: Ներկայումս տուժողների տեղը դատարանում թափուր է:

Շարունակությունը՝ 1in.am-ում։




Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (16.02.17)
Դիտումներ: 3343 | Տեգեր: Քանաքեռցի, խփում»., Ես, Ի՞նչ, Բգոն, Ո՞ւմ, Էս, անում, «Բգո՛ | - Վարկանիշ -: 0.0/0