Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական

Աշտարակցի «սերիական» մարդասպանը կանանց սպանել է, նրանց ներքնաշորերը պահել իր տանը. քրեական դեպքերից
 

 


   1in.am

1979թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. աշտարակցի «սերիական» մարդասպանը կանանց սպանել է, նրանց ներքնաշորերը պահել իր տանը: Ամեն բան սկսվեց նրանից, որ Աշտարակի շրջանի Համո գյուղից ոչ հեռու՝ քրդերի «աղալներում», հայտնաբերվեց կնոջ դիակ: Սպանվածի գրպանում գտան նրա անձնագիրը՝ Տուլայի բնակչուհի Աննա Բուշլանովան էր: Մարդասպանի ոչ մի հետք գտնել չհաջողվեց:

Օրեր անց Թոխմախ լճի մոտ հայտնաբերվեց ևս մի կնոջ դիակ: Այս անգամ ո՛չ փաստաթուղթ կար սպանվածի մոտ, ո՛չ որևէ հետք էր թողնված մարդասպանի կողմից: Միայն երկու սպանությունների ձեռագիրն էր նույնը…

Մարդասպանին բացահայտելու ուղղությամբ աշխատանքները ոչ մի արդյունք չէին տալիս: Թվում էր՝ չբացահայտված սպանությունների հետ դժվար թե ընդհանուր բան ունենար տարեց աշտարակցու վրա կատարված հարձակումը:

Ձեռնափայտով քայլող աշտարակցի ծերունին Երևանյան շուկայում պտուղ էր վաճառել: Օրվա վերջում առևտրից գոհ՝ շուկայից դուրս եկավ: Նրան մոտեցավ մի ժպտադեմ երիտասարդ ու շատ անմիջական հարցրեց. «Հայրի՛կ, ո՞ւր ես գնում»: Ծերունին ոչինչ չկասկածելով՝ պատասխանեց. «Աշտարակ»:

Երիտասարդը բացեց մեքենայի դուռը. «Ես էլ եմ Աշտարակ գնում, արի, ճամփի ընկեր կլինես»:

Դեպի Աշտարակ ընթացող մեքենան առանց համարանիշի էր, բայց ծերունին դա չէր նկատել: Նա հանդարտ նստել էր, իր մտքերի հետ էր:

«Հայրի՛կ»,- լսեց ծերունին:

«Ասա, բալա՛ ջա…»,- ծերունու խոսքը մնաց չավարտված: Բռունցքի ուժեղ հարվածից նա գիտակցությունը կորցրեց:

Ավազակը ծերունու գրպանից հանեց 5125 ռուբլի, նրան թողեց դաշտում ու հեռացավ: Ծերունուն գտան նրա համագյուղացիները, տուն տարան…

Կարճ ժամանակ անց նույն եղանակով ավազակային հարձակման ենթարկվեց ևս մի քաղաքացի՝ Նուբարաշեն տանող ճանապարհին:

Այս հարձակումններն ու երկու չբացահայտված սպանությունները դեռևս միմյանց չէին կապում…

Սպանությունները քննող քննիչը տեղամասային տեսուչից տեղեկություն ստացավ, որ Սարի թաղի լքված մի տանը ապրում է նախկինում սպանության համար դատապարտված մի տղամարդ՝ Մուշեղ Գ.-ն: Տեսուչը հայտնեց, որ այդ Մուշեղը ոչ մի տեղ կանոնավոր չի աշխատում, տանից հաճախ է բացակայում: Վերջին օրերին տեսուչին էր հանդիպել մի երիտասարդ ու ասել էր, թե Մուշեղը իրենից խաբեությամբ 3500 ռուբլի է վերցրել ու չի վերադարձնում:

Քննիչը գտավ այդ երիտասարդին՝ Ձերժինսկու գործարանում որպես պահակ էր աշխատում: Երիտասարդը պատմեց հետևյալը. «Ես Մուշեղին վաղուց եմ ճանաչում՝ աշտարակցի է: Իրար հետ աշխատել ենք Էջմիածնի սովխոզում: Երկար ժամանակ չէինք հանդիպել: Մի քանի շաբաթ առաջ հանդիպեցի: Խոսակցության ժամանակ միամիտ հայտնեցի, որ քույրս գյուղից ինձ 3500 ռուբլի է ուղարկել, որ իր համար հագուստ առնեմ, բայց ես խանութներում կարգին հագուստ չէի գտնում: Մուշեղն ասաց, թե ինքը Աշտարակում ծանոթ գործակատար ունի, ով «տակից» զբաղվում է հագուստի վաճառքով: Նա այնքան համոզիչ ասաց, որ ես քրոջս 3500 ռուբլին տվեցի նրան: Իրար հետ գնացինք Աշտարակ: Ճանապարհին մի մեքենա կանգնեց: Վարորդը մոտեցավ, որ ինչ-որ բան հարցնի: Ես տեսա, որ Մուշեղը նրան խփեց ու ձեռքերը տարավ նրա գրպանները: Հասկացա, որ վատ բան է կատարվում, թողեցի-փախա: Բայց դրանից հետո Մուշեղին չեմ կարողացել գտնեմ ու փողս վերցնեմ… Համ էլ, ճիշտն ասած, վախենում եմ…»:

Օրեր անց միլիցիայի վարչություն ներկայացավ Կրավչենկո ազգանունով մի կին ու հայտարարություն տվեց, թե ամուսնուն սպանել են: Կինը ներկայացրեց հետևյալ պատմությունը. «Մենք ամուսիններով եկանք Երևան՝ աշխատանք գտնելու: Կայարանում մեզ մոտեցավ մի տղամարդ, սկսեց խոսել ամուսնուս հետ: Իմանալով, որ եկել ենք աշխատելու, ասաց, թե կարող է մեզ ապահովել աշխատանքով, որովհետև ինքը սովխոզում հավաքագրող է աշխատում…»:

Ամուսինները վստահել են անծանոթ տղամարդուն: Վերջինս նրանց տարել է Համո գյուղի մերձակայքը: Կինը նրանցից որոշ հեռավորության վրա է եղել, երբ տեսել է, որ անծանոթ տղամարդը գոտին հանեց, գցեց ամուսնու պարանոցին:

«Ես փախա այդտեղից՝ ամուսնուս ճիչը՝ ականջներիս մեջ»,- ասաց կինը քննիչին: Նա մի քանի օր վախեցել էր ներկայանալ միլիցիա, հետո, այնուամենայնիվ, ներկայացել էր…

Նրա ամուսնու դիակը հայտնաբերվեց Համո գյուղից դեպի սարը տանող կածանի վրա: Սպանվածի պրկված մատների մեջ մազերի փունջ էր մնացել, նա հասցրել էր մարդասպանի մազերից մի փունջ պոկել, երբ պայքարել էր իր փրկության համար:

Կասկածյալ Մուշեղ Գ.-ի նկատմամբ հսկողություն սահմանվեց, նրան բռնեցին շուկայում: Նրա տան խուզարկությամբ հայտնաբերեցին կանացի ներքնաշորեր, որոնց մի մասը, հետագայում պարզվեց, նրա զոհերից՝ Աննա Բուշլանովայի ներքնաշորերն էին: Կար նաև կանացի ասեղնագործ ներքնաշոր…

Մուշեղ Գ.-ի մազերի նմուշն ուղարկվեց փորձաքննության: Պարզվեց, որ սպանված Կրավչենկոյի ձեռքում եղած մազերը հենց Մուշեղի մազերն են…

Կրավչենկոյի կինը մի քանի հոգու մեջ ճանաչեց Մուշեղ Գ.-ին, մատնացույց արեց նրան:

Աշտարակցի ծերունին նույնպես մի քանի հոգու միջից ճանաչեց հենց Մուշեղին՝ որպես իր վրա հարձակված երիտասարդի:

Մուշեղը ամեն բանից անտեղյակ էր ձևանում: Նա գոռգոռում էր, պնդում էր, թե անմեղ է. «Հետո՞ ինչ, որ նախկինում դատված եմ էղել, ո՞վ չի սխալվում: Հիմա որ, ասենք, ղռերում մի հատ էլ դիակ հայտնաբերեք, պիտի ասեք՝ էլի ե՞ս եմ սպանել»:

Քննիչին Մուշեղի ասածը կասկածելի թվաց: Տեղազննություն կազմակերպվեց Աշտարակի ղռերի տարածքում: Ու… ևս մի դիակ հայտնաբերվեց՝ երիտասարդ աղջկա դիակ էր: Դիակից ոչ հեռու փաստաթուղթ կար՝ Սիրանուշ Խ.-ի անունով՝ հասցեագրված հոգեբուժական դիսպանսերին՝ խնդրվում էր ստուգել նրա հոգեկան վիճակը…

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում.



Տարածել...
 

Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: 13.06.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (13.06.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 10250 | Տեգեր: ներքնաշորերը, Աշտարակցի, մարդասպանը, նրանց, «սերիական», Կանանց, տանը., սպանել, իր, պահել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...