RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական

Ամուսինս խնդրանքով դիմեց Զադոյանին, նա էլ ուղարկեց Գալոյանի մոտ. վկան պնդեց՝ 3000 դոլար կաշառք են տվել
 


 


   news.am

Ավագ քննիչ Միքայել Զադոյանի եւ փաստաբան Գայանե Գալոյանի մասնակցությամբ 3 հազար ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու գործով դատական նիստին այսօր՝ փետրվարի 16-ին, հարցաքննվեց գործով ամբաստանյալ, կաշառք տալու մեջ մեղադրվող Բաբկեն Գասպարյանի կինը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում ամբաստանյալի կինը՝ Հռիփսիմե Գրիգորյանը, պատմեց, որ որդուն՝ Սոս Գասպարյանին, 2016թ.-ի դեկտեմբերի 20-ին անհայտ անձինք են հետապնդել, որից հետո վիճաբանություն է տեղի ունեցել եւ որդին ինքնապաշտպանության նպատակով դանակով հարվածել է հետապնդողներից մեկին:

«Այդ դեպքից հետո մեր տուն եկան խուզարկություն անելու, պարոն Զադոյանն էլ հետները, ես նրան ասացի, որ իմ տղան ինքնապաշտպանություն է արել, ոչ թե դիտավորություն: Տունը խուզարկեցին, գնացին, դրանից հետո տղաներիս կանչեցին քննչական բաժին: Գնացել ենք ես, ամուսինս ու երկու տղաներս: Ամուսինս բարձրացավ վերեւ, որտեղ խնդրանքով դիմել է Միքայել Զադոյանին, վերջինս էլ ուղարկել է Գայանե Գալոյանի մոտ: Հետո ամուսինս ասաց, որ 3000 դոլար պիտի տա Գայանե Գալոյանին, որ մեղադրանքը վերաորակեն»,- պատմեց Հռիփսիմե Գրիգորյանը:

Նրա խոսքով, գումարը տալուց հետո Գայանե Գալոյանն իրենց վստահեցրել է, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց հետո որդուն կալանավորել են, ապա գրավի դիմաց ազատ արձակել, դրանից հետո կրկին կալանավորել. «Հասկացանք, որ սխալ ենք արել, մեր արածը չարդարացավ, խոստացածը չարեցին, ամուսինս որոշեց դիմել իրավապահներին ու խոստովանել, որ կաշառք ա տվել»:

Հռիփսիմե Գրիգորյանի հարցաքննությունն այսօր կիսատ մնաց, քանի որ աշխատանքային օրն ավարտվում էր, իսկ դատարանն էլ պետք է հեռանար խորհրդակցական սենյակ՝ ամբաստանյալ Միքայել Զադոյանի պաշտպան Հրանտ Անանյանի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Նշենք, որ նիստի մեկնարկին Անանյանը միջնորդեց ազատ արձակել իր պաշտպանյալին, քանի որ կալանքի հիմքերը վերացված են: Պաշտպանը նշեց, որ նախորդ նիստին դատարանը մերժել էր փոխել Զադոյանի խափանման միջոց կալանավորումը, քանի որ հնարավոր է՝ անօրինական ազդեցություն ունենա: Անանյանի խոսքով, այդ հիմքը վերացվել է Քրեական դատավարության օրենսգրքում արված փոփոխություններով: 

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատարանը մերժեց միջնորդությունը:

Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 23-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գասպարյանը որդու օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Գայանե Գալոյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, իսկ Միքայել Զադոյանն էլ Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Բաբկեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Գայանե Գալոյանին՝ ՔՕ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Միքայել Զադոյանին՝ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Բաբկեն Գասպարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ մյուս երկուսը կալանքի տակ են:

Բունիաթ Եղիազարյանի մասն անջատվել է քրգործից:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (18.02.18) | Հեղինակ: news.am
Դիտումներ: 213 | Տեգեր: ուղարկեց, Զադոյանին, վկան, Ամուսինս, դիմեց, Գալոյանի, մոտ., Նա, խնդրանքով, էլ | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |