Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական

57-ամյա տղամարդը ձերբակալվել է 16-ամյա աղջկան բռնաբարելու կասկածանքով. պարզվել են էական հանգամանքեր
 


 


   1in.am

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով 57-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ անչափահասին բռնաբարելու կասկածանքով։

2017թ. նոյեմբերի 14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի անչափահաս բնակչուհին ենթարկվել է սեռական բռնության։ Վերջինս ժամը 20:40-ի սահմաններում գրավոր հաղորդում է ներկայացրել՝ մատնանշելով ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, դեպքի վայրը և օրը։

Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքեր և ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով հասուն տղամարդ է՝ ծնված 1960 թ., ձերբակալվել է՝ անչափահասին բռնաբարելու կասկածանքով։ Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։

Նախաքննությունը շարունակվում է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Տարածել...
 

Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: 08.07.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (08.07.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 1048 | Տեգեր: աղջկան, բռնաբարելու, պարզվել, էական, 57-ամյա, կասկածանքով., ձերբակալվել, Են, 16-ամյա, Տղամարդը | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...