Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Քրեական


51-ամյա Վ. Մուրադյանը ամուսնական անհավատարմության հարցի շուրջ վիճաբանության մեջ էր մտել կնոջ հետ...
 
 


   Armlur.am

37-ամյա Դիանա Նահապետյանի մահից անցել է ավելի քան մեկուկես տարի, սակայն նրա դուստրերը` 15-ամյա Արփինեն ու 18-ամյա Անահիտը շարունակ մղձավանջներ են ունենում և լցված են իրենց մորը դաժանաբար կյանքից զրկողին սպանելու անհագ ցանկությամբ:

Զրույցում Դիանայի մայրը` Վալյա Նահապետյանը, նշեց, որ վերջին դատական նիստին խնդրել է մեղադրողին և պաշտպանին երեխաներին դատակոչելու միջնորդությամբ հանդես չգալ: Նրա խոսքերով` ամեն անգամ, իրենց կյանքի ամենադաժան դրվագը վերհիշելով, երեխաներն ավելի մեծ սթրես են ապրում:

«Դեպքից հետո երեխաների հետ հոգեբաններ աշխատեցին, ու, անկեղծ ասած, արդյունքը բավականին գոհացնող էր: Սակայն ավելի ուշ նրանց մոտ կրկին սկսվեցին սթրեսային վիճակները: Մանավանդ սկզբի շրջանում թոռներս ագրեսիվ էին դարձել: Մեծս ասում է՝ տատի՛, եթե դրան բան չլինի, ես իմ ձեռքերով եմ դրա վերջը տալու: Իսկ փոքր թոռս էլ մեկ-մեկ ասում է` տատի՛, որ բալկոնից ինձ քցեմ, ի՞նչ կլինի: Խեղճ էրեխեքս փոքր-փոքր էդ անասունի պատճառով հիստերիկ են դառել»,- հուսահատ ասաց սպանված կնոջ մայրը:

Հիշեցնենք, որ 51-ամյա Վոլոդա Մուրադյանը, իր կնոջ` Դիանա Նահապետյանի բնակարանում ամուսնական անհավատարմության հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել նրա հետ:

Վիճաբանության ընթացքում ձեռքերով, ապակյա վազով հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին, այնուհետև մազերից քաշելով տարել է խոհանոցի մուտքի մոտ և խոհանոցային դանակներով կրկին սկսել է հարվածել Դիանային, ինչի հետևանքով կինը տեղում մահացել է:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1 մասի հատկանիշներով (սպանություն), սակայն տուժողի իրավապաշտպանը միջնորդություն պետք է ներկայացնի 104 հոդվածի 5 մասի հատկանիշների առաջադրման մասին, այն է` սպանություն՝ առանձնակի դաժանությամբ, ինչը նախատեսում է 12-20 տարվա կամ ցմահ ազատազրկում:

Նշանակված դատահոգեբանական փորձաքննությամբ պարզ է դարձել, որ Վոլոդյա Մուրադյանը կոմուլյատիվ աֆեկտի տակ չի գտնվել, նա եղել է հոգեկան բարձր հուզական վիճակում, սակայն հանցանքը կատարելիս ամբողջովին գիտակցությունից զրկված չի եղել: Այսինքն՝ մեղսունակ է և գիտակցելով է կատարել հանցանքը: Իսկ դատական նիստերից մեկի ժամանակ, ինչպես մեզ հայտնեց Վալյա Նահապետյանը, Վոլոդյան ասել է. «Ո՞ւր ա Հայաստանում տղամարդ: Դրանց շալվարները պետք ա հանել, յուբկա հագցնել: Հավաքվել են՝ կնկա իրավունքները պաշտպանե՞ն»:

Սպանվածի մայրը հայտնեց. «Փոքր թոռս` Արփինեն, պատմել է, որ երբ տեսել էր մորը սպանելիս, էդ սվոլոչին հարցրել է` ինձ է՞լ եք ուզում սպանել, դա ասել է` չէ, Ափո՛ ջան, դու կարաս գնաս քո սենյակում քնես: Բա աֆեկտի տակ եղած մարդը տենց բան կասե՞ր»: Վալյա Նահապետյանի խոսքերով՝ նա այս դիտարկումն արել է նաև դատարանում, սակայն արձագանք չի ստացել:

Նշենք, որ Վոլոդյան ու Դիանան օրինական ամուսիններ չեն եղել, մոտ 8 տարի միասին են ապրել, և ինչպես պատմեց մեր զրուցակիցը, վեճերը նրանց միջև անպակաս են եղել:

«Էդ ամեն ինչը խանդի հետևանք էր, ոչ մի դավաճանություն էլ աղջկաս կողմից չի եղել: Եթե եղած լիներ, ինչու՞ դրան չեն մորթել, ինչու՞ դրա կոկորդը չեն կտրել, որ աղջկաս կյանքը խլեց: Այ մարդ, կինդ վատն է, խանդում ես, թողնեիր գնայիր, քո համար հանգիստ ապրեիր, ինչի՞ էրեխուս կյանքը խլեցիր: Ասում էի. շատ էի ասում` ա՛յ բալա, դա քեզ ի՞նչ ամուսին, թող գնա՛ դրա մոտից, ասում էր` չէ՛, մամա, լավ ա լինելու, ուղղվելու ա: Ես Ամերիկայում դրա մորը հաճախ էի տեսնում:

Որ իմացավ գալու եմ Հայաստան, ասեց` գնա՛ տղուս ասա, թող բաժանվեն, իրար հետ չեն կարում ապրեն, թող իրարից առանձնանան: Եկա՛ դրան ասեցի, նա էլ, թե` դու ինձ խորհուրդ ես տալիս` Դիանայից բաժանվե՞մ: Չի լինելու տենց բան: Հույս չունենաք»,- պատմեց տիկին Վալյան, իսկ մեր հարցին, թե ինչու՞ Դիաննան, տեսնելով, որ ամուսինը չի փոխվում, չէր բաժանվում նրանից, պատասխանեց, որ դստերը Վոլոդյան խոստացել էր Ամերիկա տանել, այնտեղ ամեն ինչով ապահովել, ինչին Դիաննան կուրորեն հավատացել էր և ստրուկի պես աշխատում էր ամուսնու համար:

Մոր խոսքերով` Դիանան ամուսնու համար ամեն բան անում էր, առավոտից ուշ երեկո աշխատում էր, Հայաստանից Ղարաբաղ առևտուր էր անում, իսկ Վոլոդյան էլ կյանքն էր վայելում: «Լվանում էր, մաքրում էր, ամեն ձևի նրան պահել ա, ժողովրդի լեզվով ասած` վարդի պես էր պահում: Նրա գուլպաները սպիտակ, ձյունաճերմակ էին: Մի օր ասեցի` ինչի՞ ես ժավել դրել, նա էլ ասեց, թե ինքը սիրում է, դրա համար եմ էդպես արել: Ու՞մ տան մեջ վեճ չի լինում. ուղղակի չափից շատ էր խանդում, ով տուն մտներ, կխանդեր: Նույնիսկ ամենամոտ դասընկերուհու նկատմամբ էր խանդում: Դանակահարման օրը միասին են եղել, էդ աղջկան տարել են ճանապարհել են տուն, 12-ին հաշտ ու խաղաղ քնել են, առավոտյան 4-ին սպանել է աղջկաս:

Վոլոդյան երբեք չի աշխատել: Աղջիկս էլ շատ բան կուլ էր տալիս, որ վերջը կպրծնի էս ամեն ինչից»,- շարունակեց պատմել մեր զրուցակիցը` նշելով, որ իր թոռների կենսաբանական հայրը ևս «անհաջող» մարդ էր, ով Դիանայի մահից հետո գոնե մեկ անգամ չի հետարքրվել իր երեխաների որպիսությամբ: Վալյա Նահապետյանի փոխանցմամբ` ինքը Դիաննայի նախկին ամուսնու դեմ հայցապահանջ է ներկայացրել, որպեսզի դատարանը զրկի նրան հայրական իրավունքներից:

«Էդ հայր կոչվածը չի եկել, որ գոնե տեսնի` ուտելու ունե՞ն, հագնելու ունե՞ն: Աղջիկ երեխաներ են, ապրուստը դժվար: Այնքան չի եկել, որ հոգաբարձուների խորհուրդը անչափահասի խնամակալությունը տվել է ինձ, նա նույնիսկ երեխաների ծննդյան օրը չգիտի, չի զանգում: Իրա հետ Դիանան կոնֆլիկտ չի ունեցել, ուռող էր, խմող էր, բայց, ցավոք, ոչ մի տեղ գրված չի, որ իրավունքներից կարողանամ զրկեմ»,- ասաց որդեկորույս մայրը:

Վերջինիս փոխանցմամբ` իր 18-ամյա թոռնուհին, ով լեզվաբանի կրթություն է ստացել, և շարունակում է սովորել Երևանում,  ականատես է եղել մոր սպանությանը: Ավելի ուշ իրեն պատմել  է, թե ինչպես է արթնացել մոր բղավոցներից, ու տեսել, որ ճաշասենյակի դուռը կողպված է: «Ասում ա` Վալոդն էլ  մամային էն կողմից հրում էր անընդհատ: Ներս ա մտել, տեսել վազը վերցրել է ու խփում է: Էրեխեն փորձել ա Դիանայիս փախցնի, բայց ետևից հասցրեց էլի խփի: Ասում ա` հետո մամային  քարշ տալով  տարավ խոհանոց, ու սկսեց դանակով խփել»:

Տեսնելով, որ չեն կարողանում փրկել մորը, քույրերը վազել են դուրս: Չորրորդ հարկից վազում են ներքև և օգնություն կանչում՝ ծեծելով հարևանների դռները, սակայն ոչ ոք չի արձագանքում: Ոտաբոբիկ աղջիկները վազում են մինչև Ոստիկանության շենք: Մինչև բնակարանից դուրս փախչելը խորթ հայրը հասցնում է դանակի հարվածով վնասել նաև Անահիտի ոտքի ներբանը:



Տարածել...


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: 18.08.17 | Հեղինակ: Armlur.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (18.08.17) | Հեղինակ: Armlur.am
Դիտումներ: 249 | Տեգեր: մեջ, 51-ամյա, Մուրադյանը, վիճաբանության, հարցի, շուրջ, Ամուսնական, Էր, Վ., անհավատարմության | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...