Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 23.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Բազմազան...


Ինչ հետաքրքիր սովորություններով են դիմավորում Ամանորը Չինաստանում
 
 


   

Չինացիներին հունվարի 1-ին  «Շնորհավոր Ամանոր» ասելը նույնքան տարօրինակ կլինի, ինչքան եթե մեզ մոտ կանանց ձմռանը շնորհավորեն մարտի 8-ի կապակցությամբ: Չինական Նոր տարին ավելի ուշ է գալիս, քան արևմուտքում, և այն իրենից ենթադրում է ոչ միայն օրացույցի զուտ փոփոխում, այլ շատ ավելի մեծ իմաստ ունի:

Չինական Ամանորը գարնան տոնն է: Այն նշվում է հունվարի 21-ից փետրվարի 21-ը ընկած ժամանակահատվածում որևէ մի օր: Ահա թե ինչ է կատարվում այնտեղ Ամանորից երկու շաբաթ առաջ և երկու շաբաթ հետո:

Առաջին հերթին գարնան տոնն ընդունված է նշել տանը՝ ընտանիքի հետ միասին: Այսինքն՝ Չինաստանի բնակչության ուղիղ կեսը, որն աշխատում է մեծ քաղաքներում, այդ օրը տուն է վերադառնում:

Երկրորդը՝ չինացիներին հայտնի չէ արձակուրդ հասկացողությունը, դրա մասին նշված չկա անգամ աշխատանքային օրենսգրքում: Դա նշանակում է, որ նրանք միայն ազգային տոների ընթացքում հնարավորություն ունեն ճանապարհորդելու: Ամանորից հետո երկու շաբաթ ժամանակի ընթացքում Չինաստանի բնակչության կեսը տեղեր է ամրագրում երկրի հանգստյան և զբոսաշրջային վայրերում:

Երրորդ՝ 2016 թ. դրությամբ Չինաստանի բնակչությունը կազմում է 1,3 մլրդ մարդ: Հիմա պատկերացրեք, թե ինչպես են շուրջ 750 մլն մարդիկ միաժամանակ մի վայրից մի ուրիշը տեղափոխվում:

 

 

Չինական Ամանորը նշելու սովորույթները քաղաքներում և մարզերում տարբերվում են:

  • Ուդանյան սարերում բոլոր տները մաքրվում են, իսկ դռների վրա ամրացվում են Ֆու 福 հիերոգլիֆի կարմիր-ոսկեգույն նկարը, որը նշանակում է հաջողություն, հարստություն: Նման կերպ են վարվում նաև ողջ Չինաստանում: Դռների անկյուններում կարմիր թղթեր են փակցվում, որոնց վրա գրված են լինում նոր տարվա վերաբերյալ մաղթանքներ: Հաճախ այդ թղթերը մնում են դռների վրա ամբողջ տարին և փոխարինվում մեկ ուրիշով միայն հաջորդ Ամանորին:

 

 

  • Այստեղ ընդունված է նաև խոհանոցում կախել «քաղցր աստծո» պատկերը: Նոր տարուց առաջ տանտիրուհիները աստծու շուրթերին մեղր կամ շաքարի օշարակ են քսում, որպեսզի երբ աստվածը բարձրանա երկինք՝ հաշվետվություն տալու իրեն հավատացողների մասին, նրա բերանից միայն քաղցր խոսքեր դուրս գան:
  • Ամանորյա ուտեստները շատ առատ են լինում: Ուդանում տոներին պատրաստում են խոզի երշիկ, որը կախում են փողոցում՝ չորանալու համար:

 

  • Ամբողջ ընտանիքով պիլմենի պատրաստելը անխախտելի ավանդույթ է: Շատ ընտանիքներ այն պատրաստում են հնադարյան ոսկու ձուլակտորների տեսքով, իսկ դրանցից մեկի մեջ մետաղադրամ  են դնում: Տարին հաջողակ կլինի նրա համար, ով իրեն բաժին հասած պիլմենիի միջից կգտնի այդ մետաղադրամը:

 

  • Ամանորյա սեղանի ուտեստները կարող են լինել 20-ից ավելի տեսակի: Դրանց մեջ անպայման պետք է լինի ձուկ, հավ, խոզի միս, տավարի միս, բադ, հաճախ այս բոլորը միասին: Աղքատ ընտանիքները սեղանին դնում են միայն մեկ մսային ուտեստ, սակայն դրան ոչ ոք ձեռք չի տալիս, քանի որ նրանք ցանկանում են հարևաններին ցույց տալ, թե ինչեր  են կարող իրենց թույլ տալ: Այդպիսի ընտանիքների մոտ ուտեստը ամենևին էլ ուտելու համար չէ:

 

 

  • Ամանորին բնորոշ նվերներ են հունբաոն, գումարով լի կարմիր ծրարը, որը Հուբեյի շրջանում հաճախ նվիրում են երեխաներին կամ ծերերին: Գումարի չափը պայմանավորվում է նվիրողի հարստությամբ և նվերն ընդունողի հեղինակությամբ: Ինչքան մեծ է մարդը, այնքան շատ գումար է նա ստանում:

 

  • Ամանորի առաջին օրը բոլորն իրար հյուր են գնում: Չինացիները իրար պրակտիկ նվերներ են տալիս՝ ծխախոտ, ալկոհոլ, բուսական յուղի մեծ շշեր կամ կաթ: Ոչ մի ռոմանտիկա, բայց դրա փոխարեն մեծ օգուտ:

 

  • Չինաստանում Նոր տարին կարմիր է: Սա կապված է սարսափելի հրեշ Նյանի լեգենդի հետ, որը դուրս էր գալիս հին տարվա վերջին օրը և շատ էր վախենում կարմիր գույնից: Կարմիրը նաև հաջողություն և երջանկություն է խորհրդանշում: Կա նաև մի երրորդ, հետաքրքիր վարկած: Այն մարդիկանց, ում տարին որ ըստ չինական տարեցույցի լինելու է նոր տարին, հեշտ տարի չի սպասվում: Տհաճություններից խուսափելու և հաջողությանը հետևելու համար նրանք կրում են կարմիր ներքնազգեստ, որոնք էլ հսկայական քանակությամբ հայտնվում են խանութներում Ամանորի նախաշեմին:

 

Չինացինեը հատուկ սեր են տածում հրավառությունների նկատմամբ՝ բաց թողնելով դրանք յուրաքանչյուր հնարավորության դեպքում՝ լինի դա հարսանիք, ծննդյան տարեդարձ, թաղում, տեղափոխություն, նոր պաշտոն: Սակայն Ամանորին հրավառության ձայներ կարող եք լսել յուրաքանչյուր 10-20 վայրկյանը մեկ:

 

 

Այս տարի չինացիներն իրենց Ամանորը նշելու են հունվարի 28-ին:

Իսկ մեզ մոտ արդեն մոտենում են տոները:

 Շնորհավոր Ամանոր:



Տարածել...


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 01.12.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (01.12.17)
Դիտումներ: 73 | Տեգեր: Չինաստանում, ամանորը, սովորություններով, ԻՆՉ, Են, դիմավորում, Հետաքրքիր | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...