Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Բժիշկները, ընդհանուր առմամբ, խորհուրդ են տալիս օրական 5-8 բաժակ ջուր խմել... ջրի ճիշտ կիրառման խորհուրդներ
 

 


   

Շատերը գիտեն, որ ջուրը չափազանց կարևոր է մեր գոյատևման համար:

Բժիշկները, ընդհանուր առմամբ, խորհուրդ են տալիս օրական 5-8 բաժակ ջուր խմել:

Սակայն թերևս քչերը գիտեն, որ տաք կամ գոլ ջուր խմելն այնպիսի բացառիկ օգտակար հատկություններ ունի, որ չունի սառը ջուրը խմելը:

Տաք ջուր օգտագործելու 10 պատճառ

1  Նպաստում է ավելորդ քաշի կորուստին

Տաք ջուրը հրաշալի է նյութափոխության համար և կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից: Նյութափոխանակությունը լավացնելու համար անհրաժեշտ է առավոտյան կիտրոնով տաք կամ գոլ ջուր խմել: Որպես բոնուս, տաք ջուրը կօգնի նաև քայքայել մարմնի ճարպային հյուսվածքները:

2  Օգնում է փակ քթին ու կոկորդին

Տաք կամ գոլ ջուրը գերազանց բնական դեղ է մրսածության, հազի ու բորբոքված կոկորդի համար: Այն քայքայում է լորձը ու շնչուղիները մաքրում դրանից: Այն օգնում է բացել փակ քիթը ու մաքրել բորբոքված կոկորդը:

3  Օրգանիզմը մաքրում է թունավոր նյութերից

Տաք ջուրը ֆանտաստիկ ազդեցություն ունի օրգանիզմը թունավոր նյութերից մաքրելու համար: Երբ տաք ջուր ես խմում, մարմնիդ ջերմաստիճանը սկսում է բարձրանալ, ինչի արդյունքում սկսում ես քրտնել: Քրտնարտադրությունը օրգանիզմից դուրս է հանում թունավոր նյութերն ու մաքրում այն: Ավելի լավ արդյունք ստանալու համար խմելուց առաջ ջրի մեջ կիտրոն ավելացրեք:

4  Կանխարգելում է ծերությունը

Օրգանիզմը թույներից մաքրելու համար կարևոր պատճառ կա. դրանք նպաստում են ծերացման գործընթացի արագացմանը: Տաք ջուր խմելը նաև օգնում է վերականգնել մաշկային բջիջները, որոնք նպաստում են մաշկի էլաստիկությանը ու փափկեցնում են վնասված մաշկը:

5  Կանխարգելում է ակնեների ու պզուկների առաջացումը

Եվս մեկ առավելություն մաշկի համար: Տաք ջուրը մաքրում է օրգանիզմը ու ազատում այն խնդիրներից, որոնց պատճառով առաջանում են ակնեները:

6  Նպաստում է մազերի առողջությանն ու փարթամությանը

Տաք ջուրը նաև հրաշալի միջոց է փափուկ, փայլուն մազեր ունենալու համար: Այն էներգիա է հաղորդում մազարմատների նյարդային վերջույթներին ու ակտիվացնում դրանք: Սա չափազանց կարևոր է մազերի բնական փարթամության ու առողջ որակի համար:

7  Նպաստում է մազերի աճին ու ազատում գլխամաշկի թեփից

Ակտիվացնելով մազարմատները` տաք ջուրը նպաստում է մազերի աճին: Այն նաև խոնավ է պահում գլխամաշկը ու պայքարում չոր գլխամաշկի և թեփի դեմ:


Շարունակությունը՝ այստեղ
 






Տարածել...
 

Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 17.07.17

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (17.07.17)
Դիտումներ: 637 | Տեգեր: Են, օրական, տալիս, բժիշկները, ջուր, բաժակ, ընդհանուր, առմամբ, 5-8, խորհուրդ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...