Загрузка...
Գլխավոր էջ » » Բազմազան...


Ավտոբիզնեսի ամենատարածված սխեման՝ Գնել ավտոմեքենա Եվրոպայում, հասցնել Վրաստան...
 
 
Загрузка...


Արևելյան Եվրոպայում 2.000-անոց շարժիչ ունեցող միակ գերուժեղ «Լամբորգինին» ունի Հարավային Օսիայի «գրանցում»

JAMnews-ը զրուցել է Հյուսիսային  և Հարավային Օսիայի բնակիչներից շատերի հետ և կազմել տեղի ավտոբիզնեսի «քարտեզը». Ինչ մեքենաներ են նախընտրում այստեղ, որտեղից և ինչպես են դրանք բերում, ինչ բարդություններ կան ձևակերպման ժամանակա, ինչպես են դրանք լուծում փոխադրողները և տեղացի վարորդները:

Զրուցակիցների թվում է Հարավային Օսիայի ՆԳՆ–ի Ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակիցը, որը չի ցանկացել հայտնել իր անունը, բայց համաձայնվել է մանրամասներ ներկայացնել ավտոմեքենաների շահավետ բիզնեսի վերաբերյալ:

Ստացվեց, որ ամենատարածված սխեման այսպիսի տեսք ունի.


Գնել ավտոմեքենա Եվրոպայում
Հասցնել Վրաստան
Ուղարկել Հարավային Օսիա
Մաքսազերծել Հարավային Օսիայում
Օգտագործել Ռուսաստանում
Քայլ առաջին – գտնել համապատասխան ավտոմեքենա


Հյուսիսային և Հարավային Օսիայում ավտոմեքենաների սիրահարները հիմնականում նախընտրում են արտասահմանյան մակնիշներ ԱՄՆ–ից և Ճապոնիայից: Ավտոմեքենաները ձեռք են բերում միջնորդների օգնությամբ, որոնք համապատասխան մեքենաները գտնում են մասնագիտացված կայքերում:

Այնուհետև հաճախորդի հետ կնքում են ավտոմեքենայի փոխադրման նոտարական պայմանագիր, պատվիրատուն տալիս է գումարը և որոշակի տոկոս փոխադրման համար. ավտոմեքենայի պատվերը ձևակերպված է: Ամեն օր Հարավային Օսիա են բերում 5-ից 8 ներկրված ավտոմեքենա, որոնք հիմնականում 10-15 տարվա են: Նման մենքենաներ բերում են աշխարհի տարբեր ծայրերից. Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից և Ճապոնիայից: Վերջին ժամանակներս մեծ պահանջարկ ունեն, մասնավորապես, ճապոնական ավտոմեքենաները:

«Նման պահանջարկի պատճառը գնի և որակի հաջող համատեղությունն է: Ճապոնիայում խորհրդանշական գնով՝  50-100 հազար ռուբլի (մոտավորապես 800-1700 ԱՄՆ դոլար), հնարավոր է գտնել ոչ միայն ճապոնական, այլ նաև լավ վիճակում գտնվող գերմանական ավտոմեքենա՝ համեմատաբար  քիչ վազքով»,-ասել  է JAMnews-ի զրուցակիցներից մեկը:

Քայլ երկրորդ–մատակարարում

Գրեթե բոլոր պատվերները (համենայն դեպս մենք բացառություններ չգտանք) ժամանում են վրացական սևծովյան Փոթի նավահանգիստ: Այնուհետև տարանցումը ձևակերպվում է Վրաստանի և Ռուսաստանի սահմանին՝ «Վերին Լարս» անցակետում, և մեքենան ժամանում է Վլադիկավկազ: Ապա այն տեղափոխվում է Հարավային Օսիա, տարանցումը համարվում է վերջնականապես ձևակերպված Ռուսաստանի և Հարավային Օսիայի սահմանին՝ «Ստորին Զարամագ» անցակետում:

Փոխադրման ծառայությունների համար հաճախորդը վճարում է շուրջ 1000 ԱՄՆ դոլար:

Քայլ երրորդ-«մաքսազերծում» Ցխինվալում

Հենց այսպես. ավտոմեքենաների մեծ մասը, որոնք Հյուսիսային Օսիա են բերվում Վրաստանից, այնուհետև տեղափոխվում են Հարավային Օսիա, որպեսզի հենց այդտեղ «տեղի գրանցում» ձեռք բերեն:  Պատճառն այն է, որ Հարավային Օսիայում  այն շատ էժան է:

Ռուսաստանում և Մաքսային միության մյուս երկրներում արտասահմանյան նոր և թանկարժեք մակնիշների ներկրման  ժամանակ սեփականատերերը ստիպված են մի քանի միլիոնի հասնող մեծ գումարներ ծախսել մաքսազերծման վճարների վրա համար, իսկ Հարավային Օսիայում մաքսային նման ձևակերպումը չի գերազանցում 100 հազար ռուբլին (շուրջ 1700 ԱՄՆ դոլար):

Այնուհետև ավտոմեքենայի սեփականատերն ըստ բնակության վայրի հանգիստ օգտագործում է մեքենան  Ռուսաստանի Դանության ցանկացած բնակավայրում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում:

«Օրինակ, Հյուսիսային Օսիայում  թեթև շարժիչային ավտոտրանսպորտի 15 տոկոսը Հարավային Օսիայում գրանցված ավտոմեքենաներն են»,- JAMnews-ին հայտնել է զրուցակիցներից մեկը:

Ա լանը (անունը փոխված է) բնակվում է Վլադիկավկազում, բայց նրանցից մեկն է, որ օգտվել է Հարավային Օսիայի մատչելի մաքսազերծումից:

«Ռուսաստանում իմ «Մերսեդես-221»-ի մաքսազերծումը կարժենար 1 միլիոն ռուբլի (շուրջ 17000 ռուբլի): Որքան թանկարժեք է մեքենան, այդքան բարձր է «մաքսազերծման» արժեքը: Օրինակ,  եթե Ռուսաստանի ավտոսրահում գնես 6 միլիոն ռուբլի արժողությամբ մեքենա (շուրջ 102000 ԱՄՆ դոլար), ապա ստիպված կլինես մաքսազերծման համար  վճարել ևս 3 միլիոն (շուրջ 51000 ԱՄՆ դոլար)»:

Ավելի հեշտ է ձեռք բերել հարավօսիական անձնագիր և վճարել մաքսազերծման համար, ձևակերպել ժամանակավոր թույլտվություն, այնուհետև մեկ տարի անց ուղակի վերաձևակերպել այն:

Ձեռնտու է նաև այն, որ եթե ավտոմեքենան գրանցվում է Հարավային Օսիայում, ապա ազատվում է տրանսպորտային հարկից Ռուսաստանում, քանի որ համարվում է արտասահմանյան ՌԴ–ի տարածքում:

Բացի այդ, եթե խախտում ես երթևեկության կանոնները, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները իրավունք չունեն վերցնել քո վարորդական իրավունքը: Պատճառը նույնն է. Հարավային Օսիայի Հանրապետությունն արտասահմանյան պետություն է, և ռուս ոստիկանները դրա իրավունքը չունեն: Քեզ տուգանում են, բայց դու իրավունք ունես տուգանքը վճարել Հարավային Օսիայի տարածքում: Իսկ այնտեղ, ինչպես կանոն, ոչ մեկ չի վճարում, հետևաբար, դու ևս»:

Ալանը հավատացած է, որ եթե լավ իմանաս Վրաստանի ավտոշուկան, հնարավոր է ինքնուրույն ձեռք բերել արտասահմանյան ավտոմեքենա:

«Կարևորն այն է, որ հարավօսիական քաղաքացիություն ունեցող հուսալի օգնական ունենաս: Ձևակերպում ես մեքենան նրա անունով՝ նախօրոք Ցխինվալում պատրաստելով բոլոր փաստաթղթերը՝ տեխանձնագիր, պետական համարանիշներ: Այնուհետև գնում ես Վրաստան, ստանում մեքենան, ուղևորվում Վլադիկավկազ՝ Վերին Լարսում սահմանի ռուսական հատվածում ներկայացնում ես պատրաստի փաստաթղթերը և մեքենադ վարելով ուղևորվում ես տուն՝ Ռուսաստան»,-պատմում է նա սխեմայի մասին:

Ալանի խոսքով՝ մաքսատանը, անձնագրային բաժնում և Հարավային Օսիայի ճանապարհային ոստիկանությունում ծախսերը կկազմեմ շուրջ 300 դոլար, ոչ ավել:

JAMnews-ի զրուցակից, Հարավային Օսիայի ՆԳՆ–ի Ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակիցն ասել է, որ իրեն մաքսազերծման հետ կապված բազմիցս դիմել են ծանոթ տղաներ՝ «եղբայրաբար» օգնելու խնդրանքով:

Այդ պատճառով սուպերթանկ ավտոմեքենաները՝ հարավօսիական պետհամարանիշներով չպետք է շփոթմունք առաջացնեն, շատ հաճախ դրանց ղեկին գտնվում են ոչ թե Հարավային Օսիայի հանկարծակի հարստացած մարդիկ, այլ, որպես կանոն, Հյուսիսային Օսիայի և Հյուսիսային Կովկասի մյուս հանրապետությունների կամ Ռուսաստանի այլ շրջանների ներկայացուցիչներ:

Նույն զրուցակիցը նաև ասել է, որ Հարավային Օսիայում հաշվառման մեջ են գտնվում այդ թվում իրոք բացառիկ ավտոմեքենաներ: Օրինակ, Արևելյան Եվրոպայում 2000 ձիաուժ հզորություն ունեցող շարժիչով միակ «Լամբորգինի» սուպերմեքենան ունի հենց հարավօսական «գրանցում»:


 

 







Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (03.09.17) | Հեղինակ: jam-news.net W
Դիտումներ: 307 | Տեգեր: Վրաստան..., հասցնել, գնել, ամենատարածված, Եվրոպայում, սխեման՝, ավտոմեքենա, Ավտոբիզնեսի | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...