Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 23.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Բազմազան...


Որո՞նք են արյան ճնշման բարձրացման (հիպերտոնիկ հիվանդության) պատճառները...
 
 


   

Արյան ճնշումը` արյան զանգվածի ճնշումն է զարկերակների պատերի վրա: Արյան ճնշումը չափվում է երկու թվերով, որոնք սովորաբար բաժանվում են գծիկով (օրինակ՝ 120/80): Առաջին թիվը կոչվում է մաքսիմալ (սիստոլիկ) արյան ճնշում, կապված սրտի սիստոլայի (կծկման) հետ, երբ սիրտը արյունը մղում է դեպի աորտա (սրտից դուրս եկող գլխավոր անոթը): Երկրորդ թիվը կոչվում է մինիմալ (դիաստոլիկ) արյան ճնշում:
Դա այն ճնշումն է, որի ժամանակ սիրտը նորից լցվում է արյունով՝ կծկումների միջև ընկած հանգստի պահին: Մինչև 120/80 մմ սնդիկի սյան արյան ճնշումը համարվում է նորմալ: Բարձր արյան ճնշում է համարվում 140/90 և դրանից բարձր ցուցանիշները:

Որո՞նք են արյան ճնշման բարձրացման (հիպերտոնիկ հիվանդության) պատճառները.

. ժառանգականությունը
. ճարպակալումը
. սննդի մեջ աղի չարաշահումը
. ալկոհոլի չարաշահումը
. ծխախոտի օգտագործումը
. սթրեսները
. երիկամային հիվանդությունները
. տարիքը
. նստակյաց ապրելակերպը:

Հիպերտոնիկ հիվանդության ախտորոշման միակ միջոցը արյան ճնշման չափումն է, եթե արյան ճնշումը բարձր է, ապա կարող եք ունենալ հետևյալ ախտանշանները.

. տարբեր տեղակայման և ուժգնության գլխացավեր
.ծոծրակի շրջանում տեղակայված ցավեր, որը հատկապես արտահայտված է լինում առավոտյան ժամերին և կարող է ուղեկցել սրտխառնոցով
. գլխապտույտ
. ականջներում և գլխում խշշոցի ու աղմուկի զգացում
. աչքերի առաջ թրթռոց
. ցավեր սրտի շրջանում
. սրտխփոց, հևոց
. դյուրագրգռություն, անքնություն


Ինչպե՞ս կանխել հիպերտոնիկ հիվանդությունը և բարդությունների առաջացումը. 

Ժամանակին բուժօգնության դիմելը և բժշկի խորհուրդներին հետևելը մեծապես կօգնի կանխել հիվանդության հետ կապված հետագա բարդությունները:

Եթե արդեն ախտորոշվել է հիպերտոնիկ հիվանդություն, ապա աշխատեք մշտական վերահսկողության տակ պահել արյան ճնշումը (պարբերաբար չափել), քանի որ այն կարող է բարձր լինել առանց որևէ ախտանշանի առկայության: 

Սահմանապակել և հնարավորինս նվազեցնել սննդի մեջ օգտագործվող աղի քանակը:
Հետևել քաշին՝ ուշադրություն դարձնել ընդունած սննդի քանակին և կանոնավոր կատարել ֆիզիկական վարժություններ:

Դադարեցնել ծխելը և խուսափել ալկոհոլի չարաշահումից:

Լինել ֆիզիկապես ակտիվ. 1-ժամյա ղբոսանքը ամեն օր կնպաստի ձեր արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցմանը: Կանոնավոր վարժանքները կնպաստեն նաև դիմակայելու սթրեսները, բարելավելու սրտի, թոքերի և մկանների աշխատանքը:

Վերանայել սննդակարգը. ավելացնել մրգերի, բանջարեղենների քանակը՝ պակասեցնելով կենդանական ճարպ պարունակող սննդատեսակները (ճարպոտ միս, բարձր յուղայնությամբ կաթնամթերք, կարագ, յուղ):
Եթե, չնայած ապրելակերպի փոփոխությանը, զարկերակային ճնշումը մնում է բարձր, ապա անհրաժեշտ է բժշկի կողմից նշանակված դեղորայքային բուժում: Հետևողական բուժմամբ կարելի է կասեցնել հնարավոր բարդությունները:

Եղեք առողջ:




Տարածել...


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 13.07.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (13.07.17)
Դիտումներ: 299 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...