Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Առավոտյան սուրճին ավելացրած մեկ գդալ այս խառնուրդը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
 

 


   

 

Բացի այն,  որ առավոտյան  1 բաժակ տաք սուրճը կարող է դառնալ լավ տրամադրության գրավական, այն նաև  ունի առողջության համար մի շարք առավելություններ:

Սուրճում առկա կոֆեինը կարող է դառնալ նյութափոխանակության խթանիչ ու, եթե խմեք այն չափավոր քանակությամբ, ապա այն կարող է նպաստել սրտի առոջությանն ու անգամ պաշտպանել մի շարք հիվանդություններից:

Եթե դուք առավոտյան սուրճի սիրահար եք  ու նաև ցանկանում եք նիհարել, ապա davidwolfe.com-ը ներկայացրել է հիանալի մի բաղադրատոմս, որի օգնությամբ կկարողանաք և՛ վայելել ձեր առավոտյան հաճելի սուրճը, և՛ նաև այրել ավելորդ կալորիաները:

 

Առաջարկվող բաղադրատոմսի համար ձեզ անհրաժեշտ կլինի մի փոքր դարչին, կոկոսի յուղ ու մեղր: Այդ մթերքների շնորհիվ ձեր նյութափոխանակությունը կսկսի ավելի արագ աշխատել ու այրել ճարպերը:

Ներկայացվող 3 բաղադրիչներն էլ հայտնի են իրանց օգտակար  ու բուժիչ հատկություններով:

Դարչինը հանդիսանում է հզոր  հակաօքսիդանտների աղբյուր ու աչքի է ընկնում իր հակաբորբոքային հատկություններով: Այն նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու օգնում է այրել կալորիաները:

Կոկոսի յուղը  հանդիսանում է  առողջ ճարպ: Կոկոսի յուղը  բնական միջոց է, որն արագացնում  է ոչ միայն նյութափոխանակությունը, այլ նաև  էներգիայի սպառումը, որն էլ և հանգեցնում է ճարպերի ավելի արդյունավետ այրման:

Մեղր

Մեղրը հանդիսանում է  վիտամինների ու    օգտակար մի շարք նյութերի աղբյուր: Հետազոտությունների համաձայն՝ մեղրը կարող է  ավելացնել «լավ» խոլեստերինի մակարդակը օրգանիզմում, նվազեցնել սրտի վրա գործադրվող ճնշումն ու այդ կերպ թույլ տալ մարդկանց վարել ակտիվ կենսակերպ:

 

Բաղադրատոմսի պատրաստման համար անհրաժեշտ է՝

 

·         1 թ/գ դարչին

·         3/4 բաժակ կոկոսի յուղ

·         1/2 բաժակ մեղր


Պատրաստման եղանակը`

 

1.    Խառնեք բոլոր բաղադրիչներն այնքան, մինչև որ ստացվի համասեռ զանգված:

2.    Պահեք այն բաժակի մեջ փակ նիճակում:

Ցանկացած տաք  սուրճի մեջ ավելացրեք 1-2 թ/գ  պատրաստված խառնուրդից, խառնեք այն ու խմեք:





Տարածել...
 

Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 11.06.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (11.06.18)
Դիտումներ: 1915 | Տեգեր: ավելացրած, սուրճին, մեկ, գդալ, կօգնի, ազատվել, խառնուրդը, Այս, Առավոտյան, ավելորդ | - Վարկանիշ -: 5.0/1

Загрузка...
Загрузка...