Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 22.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Բազմազան...


Միայն դա է վատ, որ չես կարողանում քո աշխատավարձով ապրել... Ալինա Մարտիրոսյան
 
 


   Asekose.am

Հայաստանից դուրս կյանքը սիրում եմ, որովհետև օրենքը գործում է բոլորի համար, բոլորը հավասար են և հեշտ է ապրելը, ֆինանսական առումով էլ դժվար չէ, կարողանում ես գոյատևել: Միայն նշածս հանգամանքների պատճառով եմ ասում, որ դրսում ապրելն ավելի լավ է:

- Իսկ կա՞ որևէ կոնկրետ երկիր, որտեղ կցանկանայիք տեղափոխվել: Տեղյակ եմ, որ տարիներ առաջ բնակվել եք Մոսկվայում:

- Ոչ, չկա: Ես միշտ մտածել և ասել եմ, որ ուզում եմ գնամ, բայց չկա կոնկրետ  երկիր, որտեղ կգերադասեի գնալ և ապրել: ԱՄՆ-ն եղել է ինձ համար ամենալավ երկիրը, բայց չեմ կարողանում այնտեղ գնալ… Արդեն մտքիցս հանել եմ գնալը, որովհետև երբ տեսնում եմ, որ մի բան չի ստացվում, ուրեմն` պետք չէ:

- Եթե մի կողմ դնենք դերասանուհի լինելու հանգամանքը, որպես ՀՀ շարքային քաղաքացի ի՞նչ խնդիրների հետ եք բախվում, որոնք ստիպում են մտածել հեռանալու մասին:

- Հայաստանում ամեն ինչ լավ է, բացի աշխատավարձից: Միայն դա է վատ, որ չես կարողանում քո աշխատավարձով ապրել: Նայում ես ժողովրդին և տեսնում, թե ինչպես է ժողովուրդը դժվարությունների միջով  անցնում և մի կերպ գոյատևում…Հայաստանի ժողովրդի մասին կարելի է մեկ բառով ասել` հերոսներ: Մեր ժողովուրդը դիմակայում է, ուրիշ երկրի ժողովուրդն այսպես երբեք չէր դիմակայի: Որպես հայի բնութագիր պետք  է գրել` «հերոս» և ոչ մի ուրիշ բառ:

- Խոսելով  դժվարությունների մասին չենք կարող չփաստել, որ նմանատիպ խնդիրների պակաս արվեստի մարդիկ չեն ունենում, ավելին` գաղտնիք չէ, որ վերջիններս ոչ միշտ են արժանվույնս գնահատվում Հայաստանում… Այս դեպքում հարց է ծագում` դե՞մ չեք, որ Ձեր որդին` Էմմանուելը, պարում է և կարող է բախվել Ձեր թվարկած խնդիրներին: Միաժամանակ պետք է նշեմ, որ Ձեր եղբայրը` Նարեկ Մարտիրոսյանը, հայտնի պարող է և միշտ շրջագայում է:

- Դեմ չեմ... շատ ուրախ եմ, որովհետև Էմմանուելը շատ կայացած է իր տարիքի համար, մտածելակերպով շատ հասուն է ու ամեն ինչ շատ լավ է հասկանում: Ընտրել է արվեստը, որովհետև դա իրեն դուր է գալիս: Շուտով Էմմանուելը ելույթ է ունենալու Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Սպասում եմ անհամբեր, թե երբ է լինելու «Щелкунчик» ներկայացումը:

- Կուզեի նաև խոսեինք Ձեր բնավորության մասին… Ձեզ հետ շփվելուց  առաջին հերթին նկատել եմ, որ աշխույժ և շփվող եք, սակայն ի հակադրության դրա` հարզացրույցներում նշում եք, որ փակ եք, մոտ ընկերներ չունեք, վստահում եք միայն մայրիկին, երեկոներն էլ նախըտրում եք անցկացնել տանը… Սա բնավորություն գիծ է, թե՞ Ձեզ ցավեցրել են, ինչի հետևանքով էլ դարձել եք այդպիսին:

- Ոչ, ես փոքր տարիքից էլ այդպիսինն եմ եղել, եթե անգամ հայտնվել եմ ինչ-որ միջոցառմանը, ապա դա եղել է գործի հետ կապված, որտեղ պարզապես չեմ կարող չգնալ, քանի որ դա պետք է: Այս ամառ ես կարող եմ մատների վրա թվարկել, թե քանի անգամ եմ եղել որևէ սրճարանում, նույնիսկ դա անգիր գիտեմ (ծիծաղում է)… Երբեմն գնում եմ կարաոկե, որովհետև սիրում եմ երգել: Ընկերների վերաբերյալ էլ կարող եմ ասել, որ ունեմ շատ լավ գործընկերուհիներ, սակայն կիսվում եմ իմ մայրիկի հետ, ով շատ երիտասարդ է, առաջադեմ մտածելակերպ ունի: Ինձ չեն հիասթափեցրել, ուղղակի մայրիկիցս առավել ո՞վ ավելի լավ խորհուրդ կտա ինձ:






Տարածել...


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 13.07.17 | Հեղինակ: Asekose.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (13.07.17) | Հեղինակ: Asekose.am
Դիտումներ: 422 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...