Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 23.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Բազմազան...


Թեև, խոստովանում եմ, ինքս էլ սիրում եմ առեւտուր անել, բայց մենակ... Աբել Աբելյան
 
 


   style.news.am

Աբել, ինչպե՞ս եք ծանոթացել Օլյայի հետ։

«Վերադարձ» սերիալի նկարահանումների ժամանակ։

Սեր առաջին հայացքի՞ց։

Հասկացա, թե ուր եք տանում զրույցը։ Սակայն, գիտեք, թեմաներ կան, որոնք շատ անձնական են, որեւէ մեկին պատմելու համար։ Թեեւ այս հարցին կպատասխանեմ. ոչ, դա սեր չէր առաջին հայացքից։

Ճիշտ է, տղամարդն իր անձնական կյանքը բոլորին պետք է չպատմի։ Այդ դեպքում ահա այսպիսի հարց. ո՞վ է ընտրում ձեր հագուստը։

Իմ հագուստն ընտրում եմ միայն ես։ Չգիտեմ, ինչպես բացատրեմ, բայց եթե նույնիսկ ինձ հարցնեն, թե ի՞նչ գնեն կամ ի՞նչ բերեն ինձ համար, չեմ կարող պատասխանել։ Այնուամենայնիվ, ես պետք է տեսնեմ իմ աչքով, փորձեմ, հասկանամ իմն է արդյո՞ք այդ իրը, թե՞ ոչ։ Եւ շատ բան կախված է տրամադրությունից։

Ի՞նչ բրենդ եք նախընտրում։

Առաջին տեղում երեւի թե Armani-ին է։ Գիտեք ինչո՞ւ։ Այն մի յուրահատկություն ունի. եթե իրը քոնն է, այն անմիջապես կհամապատասխանի քեզ չափսով, գույնով ու ձեւով։ Դա անմիջապես երեւում է։ Հետաքրքիր է, որ այս բրենդն իմ աչքին ընկնում է այլ խանութներում եւս։ Ինձ դուր է գալիս մի բան, նայում եմ, պարզվում է՝ Armani է։

Չի կարելի ասել, որ իմ հագուստն անպայման պետք է բրենդային լինի։ Իմ զգեստապահարանում կան ե՛ւ շատ թանկ, ե՛ւ միջին գների իրեր։

Իսկ Օլյայի հետ խանութներ այցելո՞ւմ եք։

Ոոոչ։ Կնոջ հետ խանութ գնալը պարզապես դժոխք է։ Թեեւ, խոստովանում եմ, ինքս էլ սիրում եմ առեւտուր անել։ Բայց մենակ։ Երբ մեկ այլ երկրում ենք լինում ու միասին առեւտրի ենք գնում, Օլյան մտնում է մի խանութ, իսկ ես՝ մեկ այլ։ Եւ այդ խանութներում երկուսս էլ կարող ենք ժամեր անցկացնել, քանի որ անհույս «շոփոհոլիկ» ենք։ Պայմանավորվում ենք հանդիպել ինչ-որ տեղում ու խորասուզվում ենք առեւտրի մեջ…





Տարածել...


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 13.07.17 | Հեղինակ: style.news.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (13.07.17) | Հեղինակ: style.news.am
Դիտումներ: 624 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...