Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 22.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Բազմազան...


2018 թվականը՝ Դեղին Հողային Շան տարի. դրական և բացասական կողմերը
 
 


   168.am

2018 թվականը կանցնի Դեղին Շան հովանավորության ներքո: Այդ ժամանակը մեզ շատ հետաքրքիր բաներ է խոստանում: Արևելյան օրացույցում այս տարին կոչում են ստաբիլ և բավականին արդյունավետ ժամանակ:

Հողային Շունն ուժի մեջ է մտնում ոչ թե հունվարի 1-ին, այլ միայն փետրվարի 16-ին, քանի որ արևելյան Նոր տարին գալիս է հենց այդ օրը: Dailyhoro-ն ներկայացնում է 2018թ. դրական և բացասական կողմերը:
 

Շան տարվա դրական կողմերը

Շունը հավատարմության և իմաստության խորհրդանշանն է: 2018 թվականին պետք է որքան հնարավոր է շատ մարդկանց հետ ծանոթանալ և աշխատել սեր փնտրել: Դեղին Շունը կնպաստի այն բանին, որպեսզի յուրաքաչյուր մարդ ձեռք բերի նոր ընկերներ և ընտանեկան երջանկություն:

Գործերում Շունն օգնում է բարձր կենտրոնացմամբ: Դժվար ինտելեկտուալ և ֆիզիկական աշխատանքը կկատարվի սովորականից ավելի հեշտ: Դա նշանակում է, որ Դուք պետք է կատարեք ամենաբարդ խնդիրներն ամբողջ տարվա ընթացքում: Եթե Դուք դա չանեք, ապա 2019 թվականին Ձեր գլխին կթափվեն բազում պրոբլեմներ:

Դա լավ ժամանակ կլինի նոր աշխատանք փնտրելու և ծառայության մեջ առաջ գնալու համար: Կարիերային աճը շատ հնարավոր է, բայց ավելի մոտ՝ տարվա վերջին: Ցույց տվեք Ձեզ լավ կողմից՝ հաջողության հասնելով կարողությունների և ջանքերի շնորհիվ:

2018 թվականի բացասական կողմերը

Արևելքում Շան տարին համարվում է վտանգավոր՝ ստեղծագործական մասնագիտություն ունեցող մարդկանց համար: Իհարկե, աշխատանքը կորցնելու համար պետք է ջանք գործադրել, բայց պրոբլեմը դրանում չէ: Գլխավոր պրոբլեմը մոտիվացիայի բացակայությունն է և երևակայության աշխատանքի վատթարացումը: Այդ ժամանակ հաճախ ցանկություն է առաջանում թողնել ամեն ինչ և դադարել ջանք գործադրել:

Շատ մարդիկ դառնում են ագահ Շան տարում, բայց հողի տարերքը մի փոքր կուղղի և կուղղորդի դեպի ճիշտ կողմ: Ժլատ մի եղեք նվերներ ընտրելիս, բայց Ձեզ հետ կապված դեպքում խնայեք գումարը: Այնպիսի ժամանակ, ինչպիսին Շան տարին է, փողերը հաճախ գնում են իրենք իրենց, անհասկանալի է, թե ուր:

Տրամադրությունը 2018-ին կլինի ստաբիլ, բայց մի փոքր կգնա դեպի բացասական կողմ: Դա տեղի կունենա էներգետիկ դիսբալանսի պատճառով: Նոր ձեռնարկումները շատ դժվար կստացվեն, դրա համար աշխատեք հնարավորինս ժամանակին կատարել Ձեր պարտավորությունները: Մի տվեք դատարկ խոստումներ ոչ Ձեզ, ոչ ուրիշներին: Երբեք ուրիշների գաղտնիքները մի հանրայնացրեք: Եթե Դուք ինչ-որ մեկի մասին ճշմարտությունն եք իմացել, որը հարկ չէ բարձրաձայնել, ապա այդ մարդը Ձեզ շատ կհարգի գաղտնիքը պահպանելու համար: Հետագայում դա դրական կողմով կազդի Ձեր ճակատագրի վրա:

Ստանալ այն, ինչ ուզում եք 2018 թվականին, այդքան էլ հեշտ չի լինի, սակայն գալիք տարին Ձեզ շատ բան կսովորեցնի:





Տարածել...
 

Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 01.12.17 | Հեղինակ: 168.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում


Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (01.12.17) | Հեղինակ: 168.am
Դիտումներ: 433 | Տեգեր: տարի., դրական, բացասական, 2018, շան, Հողային, կողմերը, թվականը՝, Դեղին | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...