Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 23.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Բազմազան...


18 բան, որ պետք է բաց թողնես մինչև Նոր տարի
 
 


   

♦ Բաց թող բարկությունդ։ Երբեք հիմարություն մի արա, որի արդյունքը կարող է հավերժ մնալ, միայն նրա համար, որ դու ժամանակավոր անտրամադիր ես։

♦ Բաց թող հիշաչար մտքերն ու զգացմունքները։ Կյանքը չափազանց կարճ է դառնությունների վրա ծախսելու և սխալների ու բացասականի վրա կենտրոնանալու համար։ Եթե քո կյանքում կա մեկը, ով արժանի է մեկ այլ հնարավորության, տուր նրան։ Եթե դու ներողություն խնդրելու կարիք ունես, արա դա։ Պատմությանդ ուրախ նոր սկիզբ դիր։

♦ Բաց թող այն միտքը, որ բոլորի մոտ ամեն ինչ ավելի լավ է, քան քեզ մոտ։ Եթե խոտն ավելի կանաչ է թվում մյուս կողմում, դադարիր այն կողմ նայել, դադարիր համեմատել, դադարիր բողոքել ու սկսիր ջրել այն խոտը, որի վրա կանգնած ես։

♦ Բաց թող անցյալի հին գաղափարները։ Աճն ու զարգացումը,  փոփոխությունը ցավոտ է։ Բայց ոչինչ այնքան ցավ չի պատճառում, որքան խորտակված մնալն այն տեղում, որը քոնը չէ։

♦ Բաց թող երեկվա ողբերգություները։ Դու այն չես, ինչ պատահել է քեզ, դու այն ես, ինչ դու ընտրում ես լինել այս պահին։ Վայր գցիր այն անօգուտ բեռը, որ ուսերիդ է, խորը շունչ քաշիր ու նորից սկսիր։ Դու կհասկանաս, որ ճիշտ ճանապարհն ես ընտրել, երբ այլևս հետ չնայես ու ցանկություն ունենաս հաջորդ քայլն անել։

♦ Բաց թող խնդիրներից խուսափելու սովորությունդ։ Դու չես կարող փոխել այն, ինչին հրաժարվում ես դիմակայել։

♦ Բաց թող կյանքի փոքրիկ անախորժությունները։  Թույլ մի տուր, որ փոքրիկ բաները խլեն ուրախությունդ։ Սթրեսն ու բարկությունը գալիս են նրանից, թե ինչպես ես արձագանքում այս կամ այն բանին և ոչ թե նրանից, թե ինչ են դրանք իրենցից իրականում ներկայացնում։ Ուշադիր եղիր, թե ինչպիսին է վերաբերմունքդ ու արձագանքդ, ու սթրեսը կանհետանա։

 Բաց թող այն միտքը, որ մյուս մարդիկ ավելի «նորմալ» են, քան դու։ Միակ նորմալ մարդիկ այն մարդիկ են, ում դու լավ չես ճանաչում։

♦ Բաց թող այն միտքը, թե որոշ մարդիկ քեզնից ներքև են։ Նույնիսկ եթե դու իսկապես չափազանց շատ ես աշխատել՝ հասնելու համար այնտեղ, ուր կաս, չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին «ինքն իրեն ստեղծած մարդ»։ Ինչ-որ մեկը հավատացել է քեզ, քաջալերել ու ներդրում արել քեզ համար։ Երախտապարտ եղիր ու եղիր այդ մեկը մեկ ուրիշի համար։ Մի ծուլացիր՝ մարդկանց մասին ենթադրություններ անելով։ Հարցրու նրանց պատմությունները, լսիր, խոնարհ եղիր, թույլ տուր, որ քեզ սովորեցնեն, մարդ եղիր։

♦ Բաց թող այն միտքը, որ դու այն ես, ինչ ունես նյութապես։  Դու մարդ արարած ես ու կախված չես նյութական իրերից։ Այն, ինչն իրականում բնութագրում է քեզ, քո համբերությունն է, երբ քիչ ունես և քո վերաբերմունքը, երբ անհրաժեշտ եղածից շատ ունես։

♦ Բաց թող այնպիսի բաներ ունենալ ցանկանալը, որոնց կարիքը չունես։ Մի մտածիր գնի մասին, մտածիր արժեքի մասին։

♦ Բաց թող երջանկությունը քեզնից հեռու փնտրելը։ Դու ես, որ պետք է ստեղծես քո սեփական արևը։ Երջանկությունը ներսից է գալիս, այնպես որ պահպանիր դրական մտածողությունդ, դրական քայլեր արա ու կենտրոնացիր ամեն դրական հնարավորությունների վրա։

♦ Բաց թող ամեն լավության համար պարգև ստանալու ցանկությունդ։ Մի մտածիր, թե ինչ կստանաս դու ինքդ, երբ դրական ներդրում անես մյուսների համար։ Դու ծնվել ես ինչ-որ մեկի կյանքը դրականորեն փոխելու կարողությամբ։ Երբեք մի վատնիր դա, բարի եղիր, ներկա եղիր, եղիր այն մեկն, ով  դրական փոփոխություն է անում աշխարհում։

 Բաց թող ինքդ քեզ քննադատելու սովորությունդ։ Ոչ ոք չի ոգեշնչվում քո բացասական մեկնաբանություններից։ Եթե դու ցանկանում ես ոգեշնչել ինքդ քեզ և մյուսներին, ուրախ եղիր, ուրախացիր, սիրիր քեզ, ներիր, ընդունիր քեզ։

 Բաց թող փոխվելու մտքերդ, միայն նրա համար, որ տպավորես մյուսներին։ Փոխվիր, որովհետև դա քեզ ավելի լավը կդարձնի ու ավելի պայծառ ապագա կառաջնորդի, փոխվիր, որովհետև գիտես, որ դա ճիշտ է քեզ համար, բայց երբեք մի փոխվիր ուրիշներին տպավորելու համար։

 Բաց թող ամեն ինչ հետաձգելու սովորությունդ։ Հերիք է հետաձգես ամեն ինչ։ Հերիք է մտածել դրա մասին, վեր կաց ու աշխատիր դա իրականացնելու համար։ Արա այն, ինչ պետք է անես այսօր, այնպես որ հասնես այնտեղ, ուր ուզում ես լինել վաղը։

 Բաց թող այն միտքը թե չափազանց ուշ է սկսելու համար։ Միշտ հիշիր՝ ավելի լավ է լինել այն սանդուղքի ներքևում, որն ուզում ես քայլել, քան այն սանդուղքի վերևում, որտեղ չես ուզում լինել։

 Բաց թող սեփական ինտուիցիային լսելուց վախենալը։ Վախն ավելի շատ է սպանում երազանքները, քան ձախողումները։ Այնպես որ թույլ մի տուր, որ վախը քեզ ետ պահի, ամեն օր այնպիսի մի բան արա, որը վախեցնում է քեզ։ Որքան ավելի շատ լսես ինտուիցիայիդ անվախորեն, այնքան այն քեզ լավագույնս կծառայի։ Երբ ինչ-որ բան իսկապես զգում ես, ուշադրություն դարձրու դրան։







Տարածել...


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 01.12.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (01.12.17)
Դիտումներ: 125 | Տեգեր: բաց, թողնես, ՏԱՐԻ, Նոր, 18, պետք, բան, մինչև, որ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...