RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

13-ամյա այս աղջիկը մահացավ այն բանից, ինչն անում են աղջիկների 90%-ը․ զգոն եղեք
 


 


   

13-ամյա Ջեմմա-Լուիզա Ռոբերթսը լողի էր հաճախում և դրա համար էլ հարմարության նկատառումներով սկսել էր տամպոններ օգտագործել, որպեսզի կարողանա պարապել նաև մենստրուացիայի օրերին:

Եվ հենց այդ տամպոններն էլ դարձել են նրա մահվան պատճառը:

Մի անգամ՝ տամպոնը դնելուց հետո, աղջիկը սկսել է իրեն վատ զգալ, նրա մոտ լուծ է սկսվել, սրտխառնոց ու փսխումներ:

Բժիշկները, կարծելով, թե նա հիվանդ է նորովիրուսի տարատեսակներից մեկով, տուն են ուղարկել աղջկան, որպեսզի նա չվարակի հիվանդանոցում գտնվող մյուս հիվանդներին:

Իսկ երբ աղջկա ինքնազգացողությունը շատ է վատացել, նրան տարել են մեկ այլ կլինիկա, որտեղ պարզվել է, որ Ջեմայի մոտ տոքսիկ շոկի ախտանիշ է՝ հազվագյուտ, բայց կյանքի համար վտանգավոր մանրէաբանական ինֆեկցիա, որի առաջացման պատճառներից մեկն էլ տամպոններն են:

Մանրէները, որոնց պատճառով սկսվում է տոքսիկ շոկի ախտանիշը, սովորաբար ապրում են մաշկի մակերեսին, քթի ու բերանի մեջ ու ոչ մի խնդիր չեն ստեղծում:

Բայց եթե դրանք հայտնվում են արյան մեջ, սկսում են թունավոր նյութեր արտադրել, որոնք վնասում են հյուսվածքները, մաշկն ու ներքին օրգանները:

Հիվանդությունը շատ վտանգավոր է, դրա համար էլ նման հիվանդներին անհապաղ օգնություն է պետք ցուցաբերել:

Բայց, ցավոք, աղջկա հիվանդությունը չափազանց ուշ են ախտորոշել, ու մանրէները արդեն հասցրել էին անդառնալիորեն վնասել նրա օրգանները:

Նա մահացել է մեկ շաբաթ անց՝ ուղեղում սկսված արյունահոսության պատճառով:

Այդ ժամանակ նրան արդեն արհեստական արյան շրջանառության սարք էին միացրել:

Հիմա աղջկա մայրը բոլորին նախազգուշացնում է տոքսիկ շոկի ախտանիշի մասին, որի առաջին ախտանիշները նման են մրսածության կամ գրիպի:

«Ամուսինս երբեք չէր լսել տոքսիկ շոկի ախտանիշի մասին: Եթե որևէ հայր կարդա այս մասին ու նրա դուստրը հանկարծ հիվանդանա, այս գիտելիքը կօգնի փրկել նրա կյանքը»,- ասում է Ջեմմայի մայրը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (07.06.18)
Դիտումներ: 1796 | Տեգեր: Այս, աղջիկների, բանից, Են, Ինչն, անում, աղջիկը, մահացավ, Այն, 13-ամյա | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |