Կենդանության օրոք նա դարձավ դասական, իսկ մահից հետո` լեգենդ: Նրա վեպերն աննման մարգարիտներ էին և միաժամանակ ասես սիրային երկխոսության պատառիկներ լինեին, որ սիրահար զույգերը շշնջում են Սեն ժերմեն պողոտայի հեքիաթային սրճարաններում: Նրա վեպերը վերնագրված են այնպես, ինչպես կարելի է վերնագրել առօրյա կյանքի հոգեհարազատ դրվագներն ու երջանիկ ակնթարթները՝ «Բարև, թախիծ», «Սիրու՞մ եք արդյոք Բրամս», «Հոգու կապտուկներ» և այլն:
 
Ֆրանսուազ Սագան. Մանրամասներ սկանդալային գրողի մասին

Իսկ ընդհանուր առմամբ, իր բոլոր վեպերում նա երկխոսության մեջ էր իր անցյալի, հեռացած ու մոռացված սերերի, հավատարիմ ընկերների ու սիրելի քաղաքի՝ ոսկեփայլ Փարիզի հետ: Նա ինքն էլ մարմնավորում էր իր երգած Փարիզը, որը, ավադ, մինչև Սագանի մահն արդեն վաղուց կերպարանափոխվել էր, անհետացել Պոնտ Նեֆ կամրջի մանուշակագույն մթնշաղում և... վերածնվել նոր կերպարանքով, նոր փայլով: /Անձնական կյանք - Ֆրանսուազ Սագան. Մանրամասներ սկանդալային գրողի մասին erkusov.com" />
Загрузка...