Օրգազմի (հեշտանքի) փուլի խանգարումները լայնորեն տարածված են: Կլինիկական փորձը վկայում է, որ 40-ից ցածր տարիքի այցելուների մեջ կանանց հեշտանքի խանգարումները և տղամարդկանց վաղաժամ սերմնաժայթքումը, ըստ էության, ամենից հաճախ հանդիպող սեռական գանգատներն են:



Կանանց հեշտանքի խանգարումները, որոնք պայմանավորված են հոգեբանական գործոններով, բնութագրվում են հետևյալ ձևով. «Հեշտանքի պարբերաբար կամ մշտական արգելակում, որը դրսևորվում է սեռական գործողության ժամանակ հեշտանքի ուշացումով կամ լրիվ բացակայությամբ, երբ դրան նախորդում է բժշկի կողմից իբրև ադեկվատ գնահատված գրգռանքի փուլը»:

/ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ - Կանացի հեշտանքի խնդիրները (18+) kiss.am" />
Загрузка...