Загрузка...
Գլխավոր էջ » » ԵՐԿՈՒՍՈՎ - ԽՈՀԱՆՈՑ (լավագույն բաղադրատոմսեր)


Փախլավա
 
 
Загрузка...



Pakhlava / Փախլավա

Թխվածքի այս տեսակը երևի թե տոլմայի կամ

բլինչիկի նման պարտադիր է հայկական
ամանորյա սեղանների համար: Հետաքրքրական է, որ շատ ընտանիքներում այն «ներկա» է միայն Նոր Տարուն, թեկուզև ամենասիրելիներից է: Հայերը Փախլավան պատրաստել և պատրաստում են 40 շերտերից,
այն թխում էին թոնրում: Մեր օրերում
ավելի հարմար և հեշտ է պատրաստել
շերտավոր /слойонный/ խմորից:

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

3 գունդ շերտավոր խմոր
2 բաժակ մանրացրած ընկույզ
1 ճաշի գդալ դարչին
1 բաժակ մեղր
8 ձվի սպիտակուց
3 բաժակ շաքարավազ


1. Մեկ շերտավոր խմորը գրտնակել թավայի չափով և
եփել 200 աստիճան տաքացրած ջեռոցում` մինչև շերտի
կարմրելը:
2. Ձվի սպիտակուցները լավ հարել հարիչով, մինչև
բեզեի նման թանձրանա, այնուհետև ավելացնում ենք
քիչ-քիչ 2 բաժակ շաքարավազը ու հարում, արդյունքում
ստացվում է բեզե:
3.Ընկույզի հետ խառնել դարչինը, 1 բաժակ
շաքարավազը և լավ խառնել:


4.Գնդերից երկրորդը գրտնակել թավայի չափով ու
տեղադրել թավայի մեջ, վրան լցնել պատրաստի բեզեի

կեսը ու վրան լցնել ընկույզի կեսը:


5. Վրան դնել մեր եփած շերտը, որից հետո եփած շերտի
վրա քսել բեզեի մյուս մասը, վրան լցնել ընկույզի մյուս
մասը:


6. Այնուհետև գրտնակել մյուս շերտավոր գունդը և դնել
մեր ընկույզով պատված շերտի վրա, որից հետո
դանակով շեղանկյունիների ձև տալ խմորին` այն
կտրելով: Շատ ավելի նպատակահարմար է այն մինչև
վերջ կտրատել, քանի որ այդ դեպքում մեղրը մինչև
առաջին շերտը կներծծվի: Շեղանկյունիներ կտրատելուց հետո
դնել 200 աստիճան ջեռոցը և թխել
այնքան, մինչև երեսը մի փոքր կարմրի:


7. Կարմրած փախլավան հանում ենք ջեռոցից, շեղանկյան
արանքներում լցնում ենք մեղրը ու նորից դնում ջեռոցը մոտ 5
րոպե: Այնուհետև հանում ենք ջեռոցից և թողնում սառչի մեր
փախլավան:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Աղբյուր



Տարածել...


Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe   ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ


Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: ԵՐԿՈՒՍՈՎ - ԽՈՀԱՆՈՑ (լավագույն բաղադրատոմսեր) | Ավելացրեց: erkusov.com (28.12.12)
Դիտումներ: 9053 | Տեգեր: Փախլավա, Բաղադրատոմսեր, Նոր տարի, թխվածք

Загрузка...