«Երկուսով» կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի համար, նրանց համար, ում հետաքրքիր են կին-տղամարդ «մոլորակները», սեռերի հոգեբանական-ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, ովքեր բազմաթիվ հարցեր ունեն կապված սիրո, զգացմունքների հստակ ընկալման, ներդաշնակ շփման, ընտանեկան երջանկության, առողջ սեռական հարաբերությունների, սիրելիի հետ շփումը ջերմ ու կրքոտ պահպանելու, բազմաբնույթ այլ հարցերի հետ: Սեր, սիրահարություն, կիրք, ճգնաժամային փուլերի հաղթահարում, բարդույթների ճնշում, դժվար իրավիճակներում ելքերի փնտրում... Այս ամենի շրջանակներում Ձեզ փորձում ենք ներկայացնել օգտակար տեղեկատվություն: Մեծ տեղ է հատկացվում համաշխարհային մեծությունների սիրո պատմություններին, նամականուն, նաև մեր կողքին ապրող երիտասարդների գրական ստեղծագործություններին: «Գիշերային կյանք» ռադիոծրագրի շրջանակներում համագործակցում ենք հոգեբանների հետ:
Մշտապես տեղադրվում են հատուկ ընտրված երգեր ու ալբոմներ սիրահարների համար, ֆիլմեր, որոնք երբեք չեն հոգնեցնում և ամեն անգամ դիտելիս բացահայտում են կին-տղամարդ «մոլորակների» նոր հոգեբանական կողմեր: Մանրամասն կայքը ստեղծողների մասին կարդացեք ԱՅՍՏԵՂ: