Загрузка...
Գլխավոր էջ » » ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ


Ինչպե՞ս բուժել ատամներն ու լնդերը
 
 
Загрузка...


ատամներ և լնդեր


 Ատամների առողջությունն ու սպիտակ գույնը պահպանելու, միևնույն ժամանակ լնդերի հիվանդություններից խուսափելու համար հիանալի միջոց է թեյի մրուրը, որը մնում է թեյաթուրմ պատրաստելուց հետո: Թեյի տերևները շատ հարուստ են ֆտորով, որը կանխում է ատամնաքարերի առաջացումը, և նյութերով, որոնք մանրէասպան հատկություն ունեն: Այդ պատճառով շատ օգտակար է թեյի մրուրով շփել ատամները:

Լնդերի արյունահոսությունը բուժելուն օգնում են խնձորի, բալի, մասուրի և հաղարջի ճյուղերը: 15-20 սանտիմետրանոց ճյուղ կտրեք և, սկսելով ծայրից, ատամներով ծլեպ-ծլեպ արեք: Կրծոտված կտորները թքեք: Այս գործողությունից հետո 30 րոպե ոչինչ ուտել կամ խմել չի կարեի: Բուժման կուրսը 1 ամիս է (պետք է անել ամեն օր):

Լնդերի բորբոքումները բուժում են երիցուկի և կաթի եփուկով ողողումները. 1 թեյի գդալ երիցուկին ավելացնել 1 բաժակ կաթ, եփել: Դրանով ողողել բերանը` առավոտյան և երեկոյան: Ողողումներ կարելի է անել նաև լորենու ծաղիկների և կաղնու կեղևի (1:1-ի հարաբերությամբ) եփուկով:   

Ինչպե՞ս բուժել ատամներն ու լնդերը



Տարածել...


Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe   ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ


Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ | Ավելացրեց: erkusov.com (04.03.13)
Դիտումներ: 1298 | Տեգեր: Առողջ ապրելակերպ

Загрузка...