Загрузка...
Գլխավոր էջ » » ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ


ԻՄԱՍՏԱԽՈՍՔ. Յուրաքանչյուր հակում, որին կուրորեն հետևում ենք, խանգարում է տեսնել շրջապատող աշխարհը ճշմարիտ լույսի տակ
 
 
Загрузка...


Իմաստախոսք

Անհրաժեշտ է իր մեջ զարգացնել մարդկանց և առարկաների հետ ըստ նրանց առանձնահատկության վարվելու որակ, թույլ տալ յուրաքանչյուրին գործելու ըստ իր արժեքների և նշանակության:

Յուրաքանչյուր հակում, որին կուրորեն հետևում ենք, խանգարում է տեսնել շրջապատող աշխարհը ճշմարիտ լույսի տակ: Հետևելով հակումներին` մենք շրջապատի մեջ ենք ներխուժում, փոխանակ բացվելու նրան, զգալու, ճանաչելու նրա արժեքները:

Հանգստությամբ պետք է ընդունել ուրախությունը և վիշտը: Այդ դեպքում մարդը չի կորցնում իրեն` գտնվելով դրանց մեջ: Եվ այնժամ կսկսի հասկանալ դրանք:

«Ես»-ը պետք է ճանաչի ուրախությունը և նրա միջոցով` առարկայի էությունը: Մեզ համար ուրախությունը պետք է ծառայի միայն որպես ազդարար, հաղորդի այն մասին միայն, որ այդ առարկայի մեջ թաքնված է հատկություն, որն ուրախություն կարող է պարգևել մարդուն: Այդ հատկությունն էլ մենք պետք է ճանաչենք:

Պետք է թույլ տալ ուրախությանը և տխրությանը լինել իր օրգանները, որոնց միջոցով առարկաները մեզ կհայտնեն, թե ինչպիսին  է իրենց սեփական էությունը: Այդ դեպքում ուրախությունը և տխրությունը պարզ զգացողություններից վեր են ածվում զգայության այնպիսի օրգանների, որոնց միջոցով ընկալվում է արտաքին աշխարհը:



Տարածել...


Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ


Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ | Ավելացրեց: erkusov.com (31.03.13)
Դիտումներ: 804 | Տեգեր: ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ
Загрузка...