Загрузка...
Գլխավոր էջ » » ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ


ԻՄԱՍՏԱԽՈՍՔ. Ժողովուրդը ազգի ներկան է, Ցեղը՝ ազգի երեկը, այսօրը և վաղը:
 
 
Загрузка...


Իմաստախոսք

Ժողովուրդը կոնկրետ երկրի ազգաբնակչությունն է: Ժողովուրդը ազգի ներկան է, Ցեղը՝ ազգի երեկը, այսօրը և վաղը: Ժողովուրդն այն է, որը ստեղծում է ազգի հոգևոր և նյութական արժեքները: Նորմալ պայմաններում ժողովուրդը կարող է համակվել ազգային գաղափարներով և իղձերով, գիտակցել ճշմարիտ նպատակները և վարքի ձևերը, քաղաքականապես կազմակերպվել և լինել Ազգ-Ժողովուրդ: Սակայն այն կարող է նաև վերածվել տարերային մասայի, ամբոխի կամ բնազդային ակտիվություն ու հանապազօրյա կարիքներ ունեցող առանձին անհատների: Ժողովուրդը, որպես ստեղծող, դիմակայում է բնակչության սպառողական պարազիտային խմբերին: Եթե ժողովուրդը կորցնում է իր գլխավոր դերը՝ արարող լինելը, այն վերածվում է ամբոխի և ենթակա է ամենատարբեր ներշնչումների ու խաբկանքի:

Հոգևոր գիտակցություն ունեցող ժողովուրդը ոչ թե մարդկային անհատների պարզ հանրագումար է, այլ ամուր, օրգանապես միասնական  ամբողջություն է՝ ազգ է: Ժողովուրդը կարող է հոգնել, հուսահատվել, հուսախաբ լինել՝ ներքաշվել իր կեղևի մեջ և սպասել «վերջին»: Ազգ-ժողովուրդը՝ որպես կենդանի, հոգևոր, քաղաքական օրգանիզմ, զերծ է այդպիսի թուլություններից: ժողովուրդը ազգի ոգու մարտիրոսացնողն է, Ցեղը՝ հերոսացնողը:



Տարածել...


Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe   ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ


Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ | Ավելացրեց: erkusov.com (19.04.13)
Դիտումներ: 552 | Տեգեր: ՕՐՎԱ ԻՄԱՍՏԱԽՈՍՔԸ