Загрузка...
Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Տեսանյութեր ավելի «բաց»


Սեքսի և մասնագիտության կապի մասին (Video)
 
 
Загрузка...


Սեքսոլոգները համոզված են, որ մարդու սեքսուալությունն ու խառնվածքը զգալիորեն կապված են այն գործի հետ, որը նա ընտրում է ողջ կյանքի համար: Մարդը գիտակցաբար է մասնագիտություն ընտրում, իսկ ընտրության վրա ազդում են անձնական հետաքրքրությունները, բնավորության առանձնահատկությունները և հակվածությունները: Հետևաբար, կարելի է պնդել, որ ճիշտ տեղին է «Ասա ինձ քո մասնագիտությունը, և ես կասեմ` ինչպիսի մարդ ես դու»: Ավելին` ինչպիսի մարդ ես դու անկողնում:
 

Զինվորական: 

Այն մարդուն, ով սովոր է ենթարկվել հրամանների և ողջ կյանքն անցկացնել զինվորական քայլերգի ռիթմով, դժվար թե որևէ հնարամտություն ու անակնկալ գործողություններ բնորոշ լինեն: Իհարկե, դա չի նշանակում, որ նման տղամարդու հետ սեքսն անպայման անհետաքրքիր կլինի, բայց անկրկնելի քնքշանքներ և նուրբ սեքսուալ խաղեր նույնպես պետք չէ սպասել:
Շատ զինվորականներ ուսադիրի ամեն մի աստղի հետ ձեռք են բերում նաև չափազանց ընգգծված ինքնագոհունակություն և սեքսուալ ունակությունների գերարժեքավարում: «Պարոն հրամանատարի» հետ հայտնվելով անկողնում` կինը կարող է նկատել, որ երկրորդական, շատ դեպքերում` ենթակայի դեր է կատարում, ինչը փոխհատուցվում է կնոջ համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքներով` զինվորականի սեքսուալ դիմացկունությամբ և ֆիզիկական լավ պատրաստվածությամբ:
 
Համակարգչային մասնագետ: 

Այս մասնագետների սեքսուալ վարքագծի առանձնահատկությունները պայմանավորված են մարմնի երկու մասով` ինչով մտածում են և ինչի վրա նստում են:
Գաղտնիք չէ, որ «համակարգչային հանճարները″ առանձնանում են իրենց ճկուն մտածելակերպով: Նրանց հատուկ է համակարգված դատողությունը, որոշակի ալգորիթմի հետևելու սովորությունը: Եվ հենց այդ` սեքսուալության առումով անտեղի և ավելորդ մտածկոտությունն էլ նրանց հաճախ դարձնում է ձանձրալի զուգընկեր: Ի դեպ, հենց այդ պատճառով էլ նրանցից շատերը նախընտրում են վիրտուալ, ոչինչ չպարտավորեցնող հարաբերություններ և նույնիսկ` նման սեքս:
Նստակյաց կենսակերպը, որը կարող է դառնալ պրոստատիտի, սեքսուալ ցանկության նվազման և այլ տհաճ երևույթների պատճառ, ժամանակի ընթացքում անգթորեն դժգունացնում է նրանց սեքսուալ կյանքը:

Շարունակությունը՝ հոլովակում.
 



Տարածել...


Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe   ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ


Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: Տեսանյութեր ավելի «բաց» | Ավելացրեց: erkusov.com (25.05.15)
Դիտումներ: 528

Загрузка...