Freddie Mercury
Երգիչ և երաժիշտ, լեգենդար Queen ռոք խմբի մեներգիչ

5 սեպտեմբերի 1946 – 24 նոյեմբերի 1991



Իրական անունով Ֆարուխ Բուլսարան ծնվել է Զանզիբարի Սթոուն Թաուն քաղաքում: Ծնողները նրան դաստիարակել են պարսկական մշակույթին ու հոգեկերտվածքին համապատասխան: Ֆրեդին Լավ էր սովորում, հետաքրքրվում էր երաժշտությամբ,  հիանալի նկարում էր, երգում էր դպրոցի երգչախմբում և մասնակցում դպրոցական երեկոներին: Ավելի ուշ ընտանիքով տեղափոխվում են Լոնդոն:

1970թ.-ի ապրիլին երգչի ընկերը` Ստաֆելը, որոշում է լքել SMILE խումբը, որտեղ բազմիցս հրավիրել էին Ֆրեդիին: "Թափուր” տեղը զբաղեցնում է Մերքյուրին: Նա փոխում է խմբի անունը` դնելով Queen, իսկ իր ազգանունը` Մերքյուրի: Այսպես սկսվեց լեգենդար "Թագուհու” պատմությունը, որն անկրկնելի երևույթ էր, նոր էջ ռոք մշակույթում և հաջողությունների հաղթարշավ երկար տարիներ: 



The Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերքյուրին 70-ականների հզոր երաժշտական ալիքներից մեկի ներկայացուցիչն էր: Նրան վստահորեն կարելի է համարել իր ժամանակի խորհրդանիշերից մեկը: Նա նաև մեծ ստեղծագործող էր: Ժամանակին շատերին ապշեցրեց  նրա ռիսկը` ելույթով հանդես գալու օպերային հանրահռչակ երգչուհի  Մոնսերատ Կաբալյեի հետ: 

Մերքյուրին ձայնի ելևէջներով "խաղալու”,  ամենանուրբ զգացմունքն արտահայտելու արտակարգ ունակություն ուներ։ Այդ առումով նա իրոք անգերազանցելի վարպետ էր։ Բեմի վրա նա կարծես "կախարդում էր”: 



1991թ.-ի նոյեմբերի 23-ին  Ֆրեդին պաշտոնական հայյտարարություն արեց այն մասին, որ հիվանդ է ՁԻԱՀ-ով: Հաջորդ օրը մոտավորապես ժամը 19:00-ին մեծ երաժիշտը մահացավ Լոնդոնի իր տանը: Մահվանից մեկ օր առաջ է նա խոստովանել, որ արվամոլ է: «Ես ավելի շատ երկու սեռին պատկանող սիրեկաններ եմ ունեցել, քան Էլիզաբեթ Թեյլորը, բայց իմ կապերը ավարտվել են ոչնչով: Ես կարծես խժռում ու ոչնչացնում եմ մարդկանց», -ասել է Մերկուրին: Նրա կյանքի միակ սերը մնաց դերասանուհի Մէրի Օստինը, որի հետ ապրել է յոթ տարի և որը միակն է, որ գիտի` որտեղ է թաղված Մերկուրին:

Չնայած նա ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց աստվածատուր երգչի ներկայությունը շատ ավելի զգալի է բարձրակարգ երաժշտությունը գնահատողների համար, քան հարյուրավոր ժամանակակից "աստղերինը”: 

Ներկայացնում եմ իմ կողմից առավել սիրված կատարումները Մեծն Ֆրեդի Մերքյուրիի կատարմամբ:



















/ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐ | MUSIC Portraits - ՖՐԵԴԻ ՄԵՐՔՅՈՒՐԻ - Բեմի "կախարդը", որ կապրի հավերժ... " />
Загрузка...