Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Զոհ առաջնագծում. պատերազմի վտանգն իրական է դառնում
 

 


   1in.am

Ժամը 18:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Վահագ Էլոյանը: Նախօրեին էլ` մեր զինվորներից մեկը ծանր վիրավորվել էր:

Առհասարակ` վերջին օրերին հայ-ադրբեջանական առաջնագծում ակնհայտ լարվածություն է նկատվում, ինչը, բնականաբար, նույնիսկ միջազգային փորձագիտական շրջանակներում ակտուալացնում է պատերազմի վերսկսման մասին խոսակցությունները:

Ադրբեջանը ակտիվություն է ցուցաբերում ոչ միայն Ղարաբաղի, այլ սովորաբար կայուն համարվող Նախիջևանի տարածքում, որտեղ առաջ է բերել դիրքերը` մոտենալով հայկական դիրքերին ու բնակավայրերին: Նույնիսկ ադրբեջանական քարոզչությունը երեկ օգտագործեց հայկական կողմի հումանիզմը` Նախիջևանի լքված գյուղերից մեկի գերեզմանատանը մարդկանց այցելությունը ներկայացնելով իրենց զինուժի իբրև թե տարածքային առաջխաղացման համատեքստում:

Բաքվում պատրաստվում են պատերազմի, ինչի պերճախոս վկայությունն իրականացվող ագրեսիվ քարոզչությունն է: Ընդ որում` դա չի կարող հասցեագրված լինել ներքին լսարանին, որովհետև Ադրբեջանում ընտրությունները վաղուց ավարտվել են:

Ըստ ամենայնի` Բաքվում անուղղակի արձագանքում են Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն, ինչի դրսևորումներից մեկը դարձավ Արցախին բանակցային գործընթաց վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի պահանջը:

Բաքվում թերևս կարծում են, որ հիմա պատերազմ սանձազերծելու ամենապատեհ ժամանակն

է, քանի դեռ հայկական հեղափոխության արժեքները չեն կապիտալացվել նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Դրանից հետո Հայաստանի դիրքերն անհամեմատ ամուր կլինեն թե բանակցային սեղանի շուրջ և թե` ըստ անհրաժեշտության, ռազմի դաշտում:

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 11.06.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (11.06.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 2680

Загрузка...
Загрузка...