Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Այս ինչ է կատարվում Հայաստանում. ինչ դեմք ունի սարսափը
 

 


   1in.am

ԱԱԾ-ն ձերբակալել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենին, որն ըստ ներկայացվող մեղադրանքի և ինչպես պաշտոնապես ասվում է՝ ըստ իր խոստովանության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի բանկային քարտից օնլայն խաղադրույքներ է կատարել: Այսինքն՝ համահայկական հանգանակությունը Հիմնադրամի գործադիր տնօրենը վերածել է խաղադրույքի:

Ասում են, թե քանի դեռ չկա դատարանի վճիռ, պետք է հարգել մարդու անմեղության կանխավարկածը: Մարդու, որը ոչ միայն չի հարգել, այլ, ըստ էության, անպատվել է մի ամբողջ ժողովրդի, մեկ առ մեկ բոլոր այն մարդկանց, որոնք իրենց ունեցած օրվա ծախսի փողից հատկացրել են հիմնադրամին՝ համոզված, որ օգնում են Հայաստանին ու Արցախին: Ոչ այն մարդկանց, որոնք հիմնադրամին հատկացրել են միլիոնավոր դոլարներ: Երևի թե վստահաբար կարող ենք պնդել, որ խաղադրույքի վերածվել են ոչ այդ դոլարները, որովհետև դրանք հատկացնողները թերևս հետևել են կոպեկ առ կոպեկ իրենց փողի ծախսին: Իհարկե, լավ են արել, ընդ որում՝ նրանց մի մեծ մասը նաև հոգաբարձուների խորհրդի կազմում են: Լավ են արել, որ հետևել են իրենց միլիոնների ծախսին:

Ամբողջ հարցն այն է, թե ինչո՞ւ չեն հետևել ամբողջական գործունեությանը, ի՞նչ է արել, ինչո՞վ է զբաղված եղել հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որ ղեկավարել է Սերժ Սարգսյանը, ղեկավարել են Ամենայն հայոց կաթողիկոսն ու Արցախի նախագահը, այլ երևելի դեմքեր, որոնք տարին մեկ անգամ կամ մի քանի անգամ հավաքվել են, հնչեղ ճառեր արտասանել հիմնադրամի կարևորության, ծրագրերի մասին, ու գնացել իրենց գործին, իսկ հիմնադրամի փողերն էլ անցել են խաղադրույքների: Եվ այս հարցը, անշուշտ հիմնադրամի շրջանակով, սակայն առնչվում է ընդհանրապես Հայաստանի կառավարմանը, որի կարծես թե յուրաքանչյուր սանտիմետր թաթախված է որևէ չարաշահման, կոռուպցիոն որևէ սխեմայի, գանձագողության և այդօրինակ այլ արատների ու հանցագործությունների մեջ:

Բավական է իրավապահները գործեն որևէ ուղղությամբ, և բացահայտվում են միլիոնավոր դոլարների յուրացումներ, չարաշահումներ, խաբեություններ: Ձերբակալվում են մարդիկ, կոնկրետ մեղավորներ, հանցակիցներ և այլն, բայց առաջանում է հարց՝ ինչո՞վ էր զբաղված «Հայաստան» հիմնադրամի «հոգաբարձուների խորհուրդը»: Ի՞նչ էին անում այդ մարդիկ, նրանց մոտ հարցեր չէի՞ն առաջանում, նրանք իրավապահների տեղը չգիտեի՞ն: Բայց հազիվ թե չիմանային, չէ՞ որ քաղաքական լարված պահերին, ինչպես, օրինակ, Մարտի 1-ին, նրանք հենց միայն իրավապահների, ուժայինների տեղն է, որ իմանում էին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 04.07.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (04.07.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 514

Загрузка...