Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

«Խլեշի քֆուրի» համար շարքային Ռազմիկը սպանել է զինակից ընկերոջը
 

 


   1in.am

1998 թվականին ծնված Ռազմիկ Խուդավերդյանը ժամկետային զինծառայող է եղել՝ նռնակաձիգի օգնական: 2016 թվականի հոկտեմբերի 7-ին նա, լինելով երեք ամսվա զինծառայող, առաջնագծում նշանակվել է մարտական հերթապահության, կատարել է դիտորդի պարտականություններ համածառայող Վահագն Վ.-ի հետ, ով մեկ տարվա զինծառայող էր:

Ըստ մեղադրանքի՝ Վահագն Վ.-ն առաջնագծում դիտորդի պարտականությունների կատարման ժամանակ քնել է: Ռազմիկը նրան հաճախ արթնացրել է, խնդրել ու պահանջել է, որ չքնի: Սակայն Վահագնը շարունակել է քնել:

Ռազմիկը տեղյակ է պահել վերադաս սպաներին, խնդրել է իրեն մեկ ուրիշ զինվորի հետ նշանակել հերթապահության, պատճառաբանել է, որ Վահագնը քնում է, ինքը մենակ վախենում է դիրքում:

Սակայն փոփոխություն չի կատարվել, Ռազմիկն ու Վահագնը շարունակել են միասին հերթապահել:

Հոկտեմբերի լույս 15-ի կեսգիշերից մինչև գիշերվա ժամը երեքը Ռազմիկն ու Վահագնը եղել են հերթապահության մեջ: Վահագնը նորից քնել է, Ռազմիկը արթնացրել է նրան, դիտողություն է արել: Վահագնը Ռազմիկին վիրավորել է՝ վերադասին տեղեկություններ հայտնելու համար, սպառնացել է՝ երբ վերադառնան զորամաս, զինծառայողներին ասելու է Ռազմիկի վարքագծի մասին, նրան «գ…ելու են»:

Ռազմիկը զգուշացրել է, որ Վահագնը իր հետ նման արտահայտություններով չխոսի:

Վահագնը հայհոյանք է հնչեցրել Ռազմիկի ծնողի հասցեին:

Ռազմիկ Խուդավերդյանը այդ հայհոյանքից անմիջապես հետո լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը ու երկու կրակահերթով փամփշտատուփի բոլոր 30 փամփուշտներով կրակել է Վահագնի վրա և տեղում սպանել է նրան:

Ռազմիկ Խուդավերդյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Ռազմիկ Խուդավերդյանը, մինչև սպանությունը, կատարել է ևս մեկ անօրինական արարք՝ նա համածառայողներից մի քանիսի հետ ուղեգրվել է զինհոսպիտալ՝ հետազոտության: Նրան ու համածառայող Նարեկ Խ.-ին հոսպիտալում ստացիոնար բուժման չեն պահել: Նարեկը Ռազմիկի հետ պայմանավորվել է, որ վերջինս զորամասում ասի, թե Նարեկին պահել են հոսպիտալում, իսկ իրականում Նարեկը զորամաս է վերադարձել հաջորդ օրը: Այսինքն՝ Ռազմիկն օժանդակել է, որ Նարեկ Խ.-ն կարճ ժամանակով խուսափի զինծառայությունից:

Այս դրվագով Ռազմիկ Խուդավերդյանին մեղադրանք էր առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-361 հոդվածի 1-ին մասով:

Այս գործի շրջանականերում դատվել է նաև Նարեկ Խ.-ն, բայց նա վերաքննիչ բողոք չէր բերել, նրա մասով դատական ակտը մտել է ուժի մեջ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 11.06.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (11.06.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 1275

Загрузка...
Загрузка...