Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Խաչատուրովը ՀՔԾ-ից ծանուցագիր է ստացել, նրա պաշտոնավարումը ժամանակի հարց է. Эхо Москвы
 

 


   armtimes.com

Հավաքական անվտանգության պաշտպանության կոմիտեի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հրավիրվել է Երեւան՝ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության, գրում է Эхо Москвы-ն: Հայտնի է, որ խոսքը 10-ամյա վաղեմության գործի մասին է՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի, որի ժամանակ 10 մարդ էր զոհվել՝ 8 քաղաքացիական անձինք ու 2 ոստիկաններ:

Այդ օրերին Խաչատուրովը եղել է Երեւանի ռազմակայանի ղեկավարը ու հավանական է, որ այդ կարգավիճակով նա առնչություն է ունեցել մարտի 1-յան դեպքերին, զինված գործողություններին: Նշվում է, որ ՀՔԾ-ն այդ կապակցությամբ հարցեր ունի Խաչատուրովին:

ՀԱՊԿ քարտուղարությունից հաստատել են այս տեղեկատվությունը, նշել, որ Յուրի Խաչատուրովը ՀՔԾ ներկայանալու մասին ծանուցագիր է ստացել, Երեւան կժամանի հուլիսի վերջին:

Эхо Москвы-ի դիտարկմամբ, Երեւանում կարծում են, որ Խաչատուրովը ցանկանում է ՀՔԾ ներկայանալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հետո, ով եւս այս գործով ՀՔԾ-ից ծանուցագիր է ստացել: Նաեւ նշվում է, որ ինչ հանգուցալուծում էլ ստանա Խաչատուրովի հարցաքննությունը, այս փաստն արդեն հարվածի տակ է դնում նրա ու հենց ՀԱՊԿ-ի հեղինակությունը, անգամ եթե վերջինս որպես զինվորական ընդամենը կատարել է հրամանը: Ըստ թերթի՝ Խաչատուրովի պաշտոնավարումն ընդամենը ժամանակի հարց է:

Մանրամասն...



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 11.07.18 | Հեղինակ: armtimes.com

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (11.07.18) | Հեղինակ: armtimes.com
Դիտումներ: 663

Загрузка...