Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ժամկետանց վարկերի դիմաց կուտաված տույժերի համաներում
 

 


   armtimes.com

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ֆիզիկական անձանց ժամկետանց սպառողական վարկերի դիմաց կուտակված տույժերի և տուգանքների համաներման գործընթացի մեկնարկի մասին:

Սույն առաջարկը տարածվում է բոլոր տեսակի սպառողական վարկերի վրա (գրավով և անգրավ սպառողական վարկեր, ապառիկ վարկեր, վարկային գծեր, ոսկու գրավով ապահովված վարկեր, վարկային քարտեր) անկախ պարտավորության գումարից և արժույթից:

Առաջարկը գործում է 271 և ավել ժամկետանց օր ունեցող վարկերի համար, որոնք 31.05.2018թ. դրությամբ դասակարգված են եղել որպես անհուսալի: Առաջարկով հետաքրքրված հաճախորդները պետք է մինչև 31.12.2018 թ. այցելեն Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ Հաշտության համաձայնագիր կնքելու համար: Հաշտության համաձայնագիր կնքելու դեպքում հաճախորդը ստանում է մնացորդային պարտավորության մարման նոր ժամանակացույց՝ մինչև 5 տարի մարման ժամկետով՝ Հաշտության համաձայնագրի կնքման օրը առաջին մարումը կատարելու պայմանով:

Հաշտության համաձայնագրի կնքման համար բավարար է անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) ներկայացումը: Գործարքը ձևակերպվում է տեղում՝ սկսած 15 րոպեից:



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 04.07.18 | Հեղինակ: armtimes.com

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (04.07.18) | Հեղինակ: armtimes.com
Դիտումներ: 3739

Загрузка...