RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

«Վրացական մեքենաները առանց հերթի գնում են». Ինչո՞ւ են հայկական բեռնատարները շաբաթից ավելի կուտակված Լարսում
 


 


   news.am

Լարսի անցակետում արդեն 8-րդ օրն է հազարավոր հայկական համարանիշներով բեռնատարներ են կուտակված, որոնց մի մասը բեռնված է գյուղմթերքով:

Բեռնատարների հայ վարորդները բողոքում են, որ տանջված ու անքուն գերի են ընկել. «Էստեղ գերի ենք ընկել, ոչ թողնում են գնանք առաջ, ոչ էլ՝ գնանք տուն: Մարդիկ գալիս առանց հերթի գնում են, հերթին չեն հետեւում: Սարի տակից հերթ ենք պահում, հասնում ենք էստեղ, դառնում է առանց հերթ, 200 մեքենայի տարբերությամբ գնում են: Մենք աշխատավոր մարդիկ ենք, թող կարգուկանոն հաստատեն, մեզ չտանջեն: Հերթում 4800 տեղում գտնվող մեքենան անցնում է, իսկ 4003 համարը դեռ էստեղ կանգնած է»,-բողոքում են վարորդները:

Նրանց պնդմամբ, հերթի երկարությունը հասնում է 8 կմ-ի. «2000 մեքենայից ավելի է, բոլորը հայկական մեքենաներ: Վրացական մեքենաները առանց հերթի գնում են: Կայանման համար էլ ամեն օր վճարում ենք»:

Հատկանշական է, որ հայ վարորդներին անցակետում ասել են, որ մեղավորը Հայաստանի կառավարությունն է, որ նման կարգ է սահմանել, սակայն իրենք չգիտեն, թե ինչ կարգի մասին է խոսքը:

Մանրամասն...



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (05.07.18) | Հեղինակ: news.am
Դիտումներ: 968