Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

«Վլադիմիր Պուտինի փեսան»՝ Ռուսաստանի ամենաշատ գումար աշխատած միլիարդատեր. Forbes
 

 


   

Forbes ամսագրի ռուսական հրատարակությունը ներկայացրել է 2017թ.-ի փետրվար 18-ից մինչ 2018թ. փետրվարի 9-ն ընկած ժամանակահատվածում ամենաշատ գումար աշխատած ռուս միլիարդատերերի ցուցակը։ Հաշվի են առնվել միայն ակտիվների վաճառքից և դիվիդենտների վճարումից ստացված եկամուտները։

Ցուցակի առաջին հորիզոնականում Կիրիլ Շամալովն է, ով նշված ժամանակահատվածում ստացել է 2.3 մլրդ դոլար եկամուտ։ Խոսքը գնում է Սիբուրի բաժնետոմսերի 17%-ի վաճառքի մասին։ 2015թ.-ին Reuters գործակալությունը Շամալովին ներկայացրել էր որպես Վլադիմիր Պուտինի փեսա։ 2018թ.-ին Bloomberg-ը տեղեկացրել էր, որ Շամալովն այլևս Վլադիմիր Պուտինի փեսան չէ, ինչի հետ էլ կապվում է Սիբուրի բաժնետոմսերի վաճառքը։ Երկրորդ տեղում է Ալեքսեյ Մոռդաշովը, ով ստացել է 1.56 մլրդ դոլար եկամուտ։ Մոռդաշովի եկամուտները ձևավորվել են Սևեռստալի բաժնետոմսերից ստացված շահաբաժնից և դրանց վաճառքից սետացված եկամուտներից, նաև Nordgold-ից ստացված շահաբաժնից։ Եռյակը եզրափակում է Վլադիմիր Լիսինը՝ 1.23 մլրդ դոլար՝ Նովոլիպեցկի պողպատի կոմբինատից ստացված շահաբաժին։

4. Սուլեյման Քերիմով՝ 980 մլն դոլար՝ շահաբաժիններ։ 5. Միխայիլ Պրոխորով՝ 870 մլն դոլար՝ Ռուսալի բաժնետոմսերի վաճառք, նաև շահաբաժիններ։ 6. Դմիտրի Ռիբոլովլև՝ 860 մլն դոլար՝ արվեստի գործերի և անշարժ գույքի վաճառք։ 7. Օլեգ Դերիպասկա՝ 760 մլն դոլար՝ En+-ի բաժնետոմսերի վաճառք, նաև շահաբաժիններ։ 8. Վիկտոր Ռաշնիկով՝ 760 մլն դոլար՝ բաժնետոմսերի վաճառք և շահաբաժիններ։ 9. Վագիտ Ալեկպեռով՝ 750 մլն դոլար՝ Լուկօյլից ստացված շահաբաժին։ 10. Ալիշեռ Ուսմանով՝ 660 մլն դոլար՝ Մետալոինվեստի և Մեգաֆոնի շահաբաժիններ։



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 09.07.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (09.07.18)
Դիտումներ: 8

Загрузка...
Загрузка...