Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Վիճակահանությունը լավ բեմականացված շոու է, որտեղ ժամանակ առ ժամանակ կարող էր ինչ-որ մեկի բախտը բերել
 

 


   «Հրապարակ»

Մեկնարկել է ամառային զորակոչը: Եթե հիշում եք, նախկինում յուրաքանչյուր զորակոչից առաջ ՊՆ պատասխանատուները լուրջ դեմքով հանրությանը վստահեցնում էին, որ այս անգամ «գրեթե» բացառվում է կոռուպցիան՝ բոլորը հավասար են օրենքի առաջ: Երբ Սեյրան Օհանյանը դարձավ պաշտպանության նախարար եւ ներմուծեց վիճակահանությամբ ծառայության վայր ընտրելու մեթոդը, լոտոյասեր մեր հասարակությունում շատերը սկսեցին հույս փայփայել, որ առանց փողի ու ծանոթի հենց իրենց բախտը կբերի, ու ծառայության կգնան սահմաններից հեռու։ Իսկ եթե բախտը լիարժեք բերի, կարող են նույնիսկ Երեւանում ծառայել:

Բայց բախտը չի կարող ժպտալ բոլորին, մանավանդ՝ «ժերեբյովկան» այնքան էլ բախտի բան չէ, եթե հաշվի առնենք այն, որ նման «արդար» բաշխմանն անմիջականորեն հետեւում էր 2 մարդ՝ Պնախարար Օհանյանը եւ ԶՈՒ ԳՇ պետ Խաչատուրովը:

Հետեւել՝ նշանակում է վերահսկել: Նրանք երկուսով, պայմանականորեն կարելի է ասել, կիսեցին զորակոչի գործընթացը: Կեղծարարությունները զորակոչի ընթացքում նվազեցին, բայց չվերացան։ Կհարցնեք՝ իսկ ի՞նչ եղավ վիճակահանությունը: Հարգելիներս, դա լավ բեմականացված շոուներ էին, որտեղ ժամանակ առ ժամանակ կարող էր ինչ-որ մեկի բախտը բերել: Վիճակահանություն ասվածը մի այնպիսի բան է, երբ նորակոչիկներն իրենք են պատահականության սկզբունքով ընտրում իրենց ծառայության վայրը, բայց ի՞նչ պատահականության մասին է խոսքը, եթե վիճակահանության ցուցակներում միայն ՊԲ եւ ՀՀ սահմանամերձ զորամասեր են նշված, իսկ այդ օրերին օրը ցերեկով ջահը ձեռքիդ՝ ոչ մի շատ թե քիչ հարուստ ու ազդեցիկ մարդու կամ պաշտոնյայի ծանոթ-բարեկամի չես հանդիպի, էլ չեմ ասում որդու կամ թոռան մասին: Իսկ երբ ցուցակներում հայտնվում էին սահմաններից հեռու զորամասերը, այդ օրերին «կապույտ արյուն» ունեցողները ներկայանում էին կենտրոնական հավաքակայան: Կային նաեւ «տոհմիկ ազնվականներ», որոնք ծառայության վայրն «ընտրում» էին ճշգրտությամբ՝ իրենց բնակավայրին մոտ:

Կարեն ՄԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 10.07.18 | Հեղինակ: «Հրապարակ»

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (10.07.18) | Հեղինակ: «Հրապարակ»
Դիտումներ: 8574

Загрузка...
Загрузка...