Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Վարչապետի հանձնարարականն անտեսվում է. մաքսայինում վերադարձել են հսկիչ գներին
 

 


   1in.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո առաջին հանձնարարականը, ըստ էության, վերաբերում էր ապրանքների մաքսազերծմանը։ Վարչապետը հայտարարեց, որ ՊԵԿ նախագահին հանձնարարել է ապահովել, որ որևէ խոչընդոտ չլինի որևէ ապրանք ներկրելու հարցում, ապրանքները մաքսազերծվեն հնարավորինս արագ, առանց մաքսային հսկիչ գների։

Վարչապետի հանձնարարականից կարճ ժամանակ անց, սակայն, հնչում են դժգոհություններ, որ մաքսատներում հրաժարվում են ապրանքը մաքսազերծել փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա, այսինքն՝ ինվոյսով և հսկիչ գին են պահանջում։ Նման մի դժգոհությունով մի քաղաքացի էլ երեկ դիմել էր մեր խմբագրություն՝ պնդելով, որ իրենից հսկիչ գին են պահանջել։

Սա, ըստ էության, վարչապետի հանձնարարականը չկատարելու արդյունքն է, որ ՊԵԿ մի շարք պատասխանատու պաշտոններում նշանակվում են նախկին կոռուպցիոներներ, որոնք ոչ մի կերպ չեն պատկերացնում, չեն կարողանում աշխատել նոր իրողությունների պարագայում։ Նրանք էլ, չկարողանալով ապահովել մուտքեր, ստիպված անցել են հսկիչ գներին։

ՊԵԿ-ում այն աստիճան անվերահսկելի վիճակ է, և Դավիթ Անանյանը այն աստիճան չի տիրապետում վիճակին, որ որոշ նախկին կոռումպացված դեմքեր արդեն իրենց համար պաշտոն են ստեղծում։

Մասնավորապես արդեն լուրեր են շրջանառվում, որ մտադրություն կա վերաբացել ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչությունը, որը պետք է ղեկավարի մեկ այլ հայտնի կոռուպցիոներ Սամվել Իսախանյանը, իսկ տեղակալը լինելու է Վարազդատ Արշակյանը, որը նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի քրոջ որդին է։

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 12.07.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (12.07.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 5467

Загрузка...