RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Վարչապետ Վազգեն Սարգսյանի մահն ու Գարեգին Բ կաթողիկոսի քեֆը (բացառիկ տեսանյութ)
 


 


   Աղբյուր



Բազմաթիվ հայ առաքելականներ մեծ հիասթափություն ապրեցին 2013 թ. ապրիլի 9-ին' տեսնելով, թե ինչպես է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ձեռքը դնում Սերժ Սարգսյանի գլխին' հայրապետական օրհնանք հղելով նրան ՀՀ նախագահի երդմնակալության արարողյության ընթացքում: Գարեգին Բ-ի գործողությունները շատերի կողմից մեկնաբանվել են իբրև Սերժ Սարգսյանի օգտին կատարված լայնատարած և հանգամանորեն արձանագրված ընտրակեղծիքների օրհնում: Սակայն թերևս քչերը գիտեն, թե ինչը կարող էր Գարեգին Բ կաթողիկոսին ավելի հանդուրժող դարձրած լինել լեգիտիմության բացակայության և կեղծիքի նկատմամբ:

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում 1999 թ. հոկտեմբերի 27-ին գաղտնի քվեարկության արդյունքում Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընտրվել է Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց: Օծվել է 1999 թ. նոյեմբերի 4-ին:
Կաթողիկոսական այդ ընտրությունից մի քանի օր անց ես այցելեցի հորեղբորս' Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ Բ արքեպիսկոպոս Մանուկյանին, ով մնում էր Էջմիածնի հյուրանոցներից մեկում: 

Պատրիարք Հայրը նոր էր վերադարձել նորընտիր կաթողիկոսի հետ հանդիպումից: Նա նկատելիորեն այլայլված էր և, վրդովմունքից դրդված, հետս կիսվեց հանդիպման որոշ մանրամասներով:
Այս երկու բարձրաստիճան հոգևոր առաջնորդների հանդիպման նպատակը հայ առաքելական եկեղեցու կրոնական ղեկավարի ընտրության ընթացքում նկատված ընտրակեղծիքի քննարկումն էր: Ի պատասխան Պատրիարք Թորգոմ Բ-ի մտահոգություններին' նորընտիր կաթողիկոսն ասել էր, թե արդեն չափազանց ուշ է այդ հարցով զբաղվելու համար: Նա խորհուրդ էր տվել Պատրիարք Մանուկյանին մոռանալ ընտրակեղծիքի մասին, քանի որ ընտրությունն արդեն ավարտված էր:

Այդ երեկո ես տեղեկացա, որ վարչապետ Վազգեն Սարգսյանը կաշառքներ էր բաժանել, որպեսզի Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվի Գարեգին Ներսիսյանը: Ավելի ուշ որոշ աղբյուրներից, որոնք այժմ չեմ կարող բացահայտել, պարզել եմ, որ ներկա կաթողիկոսի ընտրության համար օգտագործված գումարը' մոտ 3 միլիոն դոլար, յուրացվել էր Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարի կառուցման նպատակով Ալեք Մանուկյանի, իր կին Մարիի, իրենց որդի Ռիչարդի և իրենց դուստր Լուիզ Մանուկյան-Սիմոնի հատկացրած բազմամիլիոն դոլարի նվիրատվությունից:

Սակայն կաթողիկոսի ընտրության օրը' 1999 թ. հոկտեմբերի 27-ը, համընկավ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում Նայիրի Հունանյանի գլխավորությամբ մի խումբ զինյալների կողմից վարչապետ Վազգեն Սարգսյանի ու ևս յոթ ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների ու պատգամավորների գնդակահարման հետ:
Այս փաստերը օգնում են հասկանալ այն պատճառները, թե ինչու է Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդուրժել բացահայտ ընտրակեղծիքն ու օրհնել Սերժ Սարգսյանին' ապօրինաբար վերընտրված ՀՀ նախագահին, պաշտոնավարման երկրորդ հնգամյա շրջանը սկսելու կապակցությամբ:

Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետների հետ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (09.07.18) | Հեղինակ: Աղբյուր
Դիտումներ: 5063