Загрузка...

Գլխավոր էջ » Lifestyle News » Լրահոսից

Տպավորություն է, որ աշխատում են միայն ԱԱԾ-ն ու ոստիկանությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ
 

 


   lragir.am

Զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

 Պարոն Շարմազանով, Երկու օր առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց։ Այդ հարցը ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվե՞լ էր։ Անակնկա՞լ էր նրա որոշումը, թե՞ գիտեիք այդ որոշման մասին։

Տարոն Մարգարյանը երևանցիներին ուղղված իր ուղերձում ամեն ինչ ասել է, ամեն ինչ սպառիչ էր, կարծում եմ ավելացնելու բան չկա։ Անձամբ ինձ համար նրա քայլն անակնկալ չէր։

Մտահոգված չե՞ք, որ ՀՀԿ-ի ձեռքից գնում է վերջին կարևորագույն պաշտոններից մեկը։

Պաշտոնը ՀՀԿ-ի և մասնավորապես Տարոն Մարգարյանի համար, այդ թվում ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել։ Կարծում եմ՝ նոր իրավիճակում, նոր իրողության պայմաններում Տարոն Մարգարյանը կայացրեց սթափ որոշում։ Կրկնում եմ՝ պաշտոնը Հանրապետականի համար, Տարոն Մարգարյանի համար, ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել։ Նոր իրողություն է, մայիսի 8-ից հետո մենք ունենք նոր կառավարություն, նոր գործադիր իշխանության, որն իրականացնում է իր քաղաքականությունը, և այստեղ ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ ինքը ընդդիմություն է նոր կառավարությանը։ Ես հարգանքով եմ վերաբերվում Տարոն Մարգարյանի որոշմանը։

Պարոն Շարմազանով, շարունակվում են ԸՕ-ի շուրջ քննարկումները։ Տեսակետ կա, որ ՀՀԿ-ն իր առաջարկներով այնպես է անում, որ այս տարի հնարավոր չլինի իրականացնել  ընտրություններ, քանի որ այդ առաջարկների կյանքի կոչումը և նյութական ռեսուրսներ, և ժամանակ է պահանջում։

Համամիտ չեմ այդ պնդումների հետ և առնվազն համամիտ չեմ արհեստականորեն գոնե հիմա սլաքներն ուղղելու դեպի ՀՀԿ-ն, քանի որ ՀՀԿ-ն իշխանափոխությունից հետո երբեք կառավարության գործունեության և կառավարության աշխատանքներին չի խոչընդոտել, որևէ արհեստական դժվարություն չի ստեղծել։ ՀՀԿ-ի համար էական է ունենալ նորմալ բարեփոխված ԸՕ։ Եթե մենք բարեփոխում ենք ԸՕ-ն, իսկ կառավարությունը և քաղաքական ուժերը դա ցանկանում են անել, ուրեմն մենք պետք է ունենանք ավելի կատարյալ, ավելի ժողովրդավարական ԸՕ, քան գոյություն ունի այսօր։ Եվ եթե նպատակն ափալ-թափալ ԸՕ փոխելն է, էլ իմաստը ո՞րն է։ Ես հետևում էի, խորհրդարանում բավականին հետաքրքիր քննարկումներ էին ծավալվում, քննարկումները դեռ շարունակվում են։

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...
 

Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: 11.07.18 | Հեղինակ: lragir.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: erkusov.com (11.07.18) | Հեղինակ: lragir.am
Դիտումներ: 2564

Загрузка...